Քաղաքագետը բացատրել է Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության մասին Պուտինի խոսքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆsvpressa.ru-ն գրում է, որ Քաղաքագետ Վիտալի Վոլչկովը բացատրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ երկու երկրների համագործակցությունը նպաստում է հաշտեցմանը Լեռնային Ղարաբաղում: Ըստ նրա ռուս առաջնորդի արտահայտությունը պետք է հասկանալ հետևյալ կերպ. Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում կարող է արդարացվել միայն մեկ դեպքում, եթե դա նպաստի խաղաղության հաստատմանը: Միաժամանակ քաղաքագետը նշել է, որ Անկարան Ղարաբաղում հետապնդում է իր նպատակները և կարող է դրանց հասնել Հայաստանի հաշվին: «Այնուամենայնիվ, Էրդողանը կարող է գործել միայն Պուտինի սահմանած միջանցքում: Ռուսաստանի նախագահը դա շատ հստակ ու պարզ է սահմանել. ամեն ինչ բացառապես պետք է բխի խաղաղ կարգավորման շահերից», - պարզաբանել է փորձագետը: Նա նաև համոզված է, որ նման սցենար, երբ սկզբում Ադրբեջանը ուժ է կուտակել ապա նվաճել ինչ որ բան, իսկ հետո մի քանի տարի անց Հայաստանը ուժ կուտակի և ինչ որ բան հետ շահի՝ չի կարող լինել: Հակառակ դեպքում, ամեն ինչ հավերժ կտևի, ինչն անընդունելի է: «Ահա թե ինչու է Ռուսաստանը կենտրոնացած իրավիճակի ռազմավարական կարգավորման վրա և ցույց է տալիս, որ Թուրքիան կարող է խաղալ միայն նման շրջանակներում: Դիվանագիտական և քաղաքավարական խաղեր տալը չի ժխտում այդ դիրքի ամրությունը: Այն կայանում է նրանում, որ Էրդողանը չի կարող գալ այստեղ և իրեն պահել ինչ որ թշնամական ու ագրեսիվ ձևով», - ամփոփել է քաղաքագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը