ԱՍՀ նախարարությունը բժիշկներին հրավիրում է մասնակցել վերապատրաստումների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է բժիշկներին և հարբժշկական մասնագետներին` մասնակցելու վերապատրաստումների։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հաշմանդամության և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և բարեփոխումների ծրագրի շրջանակում նախարարությունը, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ։
«Վերապատրաստման մոդուլները կլինեն տարբերակված՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդամության տեսակի և տարիքային խմբերի։
Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում ընտրված 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ վերապատրաստումները տեղի կունենան Երևանում երկու խմբով՝ 2021թ․ հոկտեմբերի 18-ից 22-ն ու 25-ից 29-ը։ Դիմումներն ընդունվում են մինչև 2021թ․ հոկտեմբերի 10-ը` ժամը 13։00։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010֊52֊17֊61, 010-56-43-80
Գրանցման և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։