Հայկական հատուկ ջոկատայինները «հաստատել» են АК-12 ինքնաձիգների մատակարարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆanna-news.info-ն գրում է, որ Հայաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայողներին նկատել են ռուսական նորագույն AK-12 ինքնաձիգերով, որոնց մատակարարման պայմանագիրը կնքվել էր դեռ 2019 թվականին: Այդ պայմանագիրը Հայաստանին դարձրել է AK-12 ինքնաձիգերի առաջին օտարերկրյա պատվիրատուն: Մատակարարումը կատարվել է միայն 2021 թվականի սկզբին: Ինչպես հայտնել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը, փորձնական խմբաքանակը բաղկացած է եղել 50 միավորից: «Պայմանագիրը կնքվել է, մենք պատրաստում ենք մոտ 50 ինքնաձիգներ ուղարկել: Նրանք կնայեն, կփորձեն գործնականում և, հուսով ենք, որ կշարունակեն գնել», - ասել էր Դմիտրիևը դեռ 2019 թվականին: Առաջին ինքնաձիգները առաջին հերթին տվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներին, որոնց զինծառայողներն էլ պետք է փորձարկեն դրանք: Ակնկալում է, որ ապագայում Հայաստանի պաշտպանության նախարարությունը լիարժեք պայմանագիր կկնքի AK-12 ինքնաձիգերի մատակարարման համար:
Ռուսական АК-12 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգը մշակվել է «Ռատնիկ» ծրագրի համատեքստում որպես ռուս զինվորականներին վերազինելու համալիրի տարր: 2018 թվականի վերջին այն սկսել են արտադրել և արդեն մի քանի տարի է, ինչ դրանցով զինում են ռուսական բանակի հատուկ ստորաբաժանումներ զինծառայողներին, և նրանցից ստանում տարբեր կարծիքներ ինքնաձիգի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը