Թալիբներն օգտագործելու են Աֆղանստանի վերջին թագավորի ժամանակների սահմանադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում կիրառվելու է երկրի վերջին թագավորի՝ Զահիր-Շահի ժամանակների սահմանադրությունը, բացառությամբ այն դրույթների, որոնք կհակասեն շարիաթին: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Հաքիմ Շարիան։
Ավելի վաղ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը ՌԻԱ Նովոստիին տած հարցազրույցում հայտարարել էր, որ երկրում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը պլանավորում է հաջորդ տարի հանձնաժողով ձեւավորել նոր սահմանադրությունը մշակելու համար:
Աֆղանստանի ժամանակավոր կառավարության արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, նախարարության ղեկավարի պաշտոնակատարը երկրում Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Աֆղանստանն օգտագործելու է այն սահմանադրությունը, որը երկրում կիրառվել է վերջին թագավորի օրոք, բացառություններ կկազմեն այն դրույթների, որոնք կհակասեն շարիաթին: