Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ճմարտությունը իմանալու համաշխարհային օր, Կատաղություն հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր, Չեխիա՝ Չեխական պետականության օր, Ռուսաստան և Ղազախստան՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օր, Թայվան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

616 – ծնվել է աղվանների թագավոր Ջիվանշիրը:

1874 – Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

1928 – ծնվել է ռուս պետական և կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:

1947 – վախճանվել է գրականագետ, արվեստաբան, մատենագետ, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանը՝ գուսան Ջիվանու որդին:

2006 - ուշ երեկոյան Երևան է ժամանել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը ճանաչված երգահան Միշել Լեգրանի ընկերակցությամբ: 

2008 - Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը:

2012 - ձերբակալվել է Հայաստանի Սոցապ ծառայության  պետ Վազգեն Խաչիկյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

2017 - Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվել բանտից:

2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ  Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և պահեստազորայինների զորակոչ: Ադրբեջանում հայտարարվել է ռազմական դրություն: Ղարաբաղյան ճակատի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակին հաջողվել է Թալիշի մոտ գրավել մի քանի բարձրունքներ, հարավային հատվածում խոշոր հարձակում է սկսվել Արաքս գետի հունի հատվածում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 551 – ծնվել է չինացի փիլիսոփա, աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը հանդիսացող Կոնֆուցիոսը:

մ.թ.ա. 480 – Էգեյան ծովում տեղի է ունեցել Սալամինի ծովամարտը հույների և պարսիկների միջև:

մ.թ.ա. 48 – հռոմեացի Պոմպեոս զորավարը սպանվել է Եգիպտոսում:

935 - սպանվել է չեխ կոմս, և կաթոլիկների և ուղղափառների կողմից սուրբ ընդունվող Սուրբ Վացլավը:

1066 - նորմանները հերցոգ Վիլհելմի ղեկավարությամբ ափհանվել են անգլիայում:

1618 - Բրյուսելում բացվել է աշխարհում առաջին գրավատունը՝ լոմբարդը:

1760 - Յոթամյա պատերազմի ընթացքում ռուսները և ավստրացիները գրավել են Բեռլինը:

1773 - Ռուսաստանի Յաիցկի քաղաքից Յաիկ գետի հոսքով ներքև 85 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բուդարինյան ֆորպոստից սկսվել է 1773-1775 թվականների Գյուղացիական ապստամբությունը Եմելյան Պուգաչովի ղեկավարությամբ:

1793 - Կանադայում հայտարարվել է, որ այդ օրվանից հետո ծնված ստրուկների երեխանները 25 տարեկան դառնալուց հետո կլինեն ազատ քաղաքացիներ:

1803 – ծնվել է ֆրանսիացի հնէապատմաբան, գրող Պրոսպեր Մերիմենը:

1841 – ծնվել է ֆրանսացի լրագրող, ֆիզիկոս Ժորժ Կլեմանսոնը:

1895 – վախճանվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Լուի Պաստյորը:

1914 – վախճանվել է սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ Ստևան Մոկրանյացը:

1924 – ծնվել է  իտալաֆրանսիացի դերասան, ռեժիսյոր Մարչելլո Մաստրոյանին:

1934 – ծնվել է ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Բրիժիտ Բարդոն:

1939 – ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև խաղաղության և սահմանների մասին պայմանագիր է կնքվել:

1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Բելգրադյան հարձակողական օպերացիան, որի արդյունքում ամբողջականորեն ջախջախվել է գերմանական բանակների «Սերբիա»  միավորումը և ազատագրվել է Հարավսլավիան:

1950 – Ինդոնեզիան անդամակցել է ՄԱԿ-ին:

1953 – վախճանվել է ամերիկացի  աստղագետ Էդվին Հաբլը:

1953 - Նիկիտա Խրուշչովը դարձել է ԽՄԿԿ առաջին քարտուղար:

 1960 – Մալին և Սենեգալը անդամակցել են ՄԱԿ-ին:

1961 - Սիրիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի արդյունքում հայտարարվել է, որ Սիրիան դուրս է գալիս Միացյալ Արաբական Հանրապետության կազմից և հատարարում է իրեն առանձին Սիրիայի Արաբական Հանրապետություն:

1987 – ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի Հիլարի Դաֆֆը:

1970 - Կահիրեում սրտի կաթվածից վախճանվել  է Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը:

1994 – Բալթիկ ծովում խորտակվել է էստոնական «Էստոնիա» նավը, ինչի հետևանքով զոհվել է 852 մարդ:

2001 - բրազիլացի օդաչու 46-ամյա Ժերարդ Մոսը վայրէջք կատարելով Ռիո-դե Ժանեյրոյում ավարտել է աշխարհում առաջին շուրերկրյա թռիչքը մոտորային  «Ximango» պլաներով: Թռիչքը տևել է 100 օր:

2003 – Իտալիայում տեղի է ունեցել խոշոր էներգովթար, ինչի արդյունքում հոսանքազրկվել են  մոտ 57 միլիոն մարդ:

2010 - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնազրկել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին:

2019 - վախճանվել է ռուս խորհրդային հանրահայտ ռեժիսոր Մարկ Զախարովը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное