ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը ձեռք բերելու պարագայում նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք մշտապես հորդորել են Թուրքիային հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգեր գնելուց, և հավելել, որ 2020թ. դեկտեմբերին ընդունված CAATSA օրենքի շրջանակում գործող պատժամիջոցներին կարող են ավելանալ այլ պատժամիջոցներ ևս: