Աֆղանստանցի փախստականները հարձակվել են ամերիկուհի զինծառայողի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկուհի զինծառայողներից մեկը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել մի խումբ աֆղան փախստականների կողմից, որոնք տեղակայվել են ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի ռազմաբազայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռազմաբազակից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19֊ին։
Ամերիկյան զորքերի` Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ իշխանությունները համաձայնել են տասնյակ հազարավոր աֆղան փախստականների ընդունել։
Գործի քնությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Նշվում է, որ կատարվածից հետո անվտանգության միջոցառումները խստացվել են։