«Եթե չենք ցանկանում, որ Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան, ուրեմն ՌԴ-ն և Չինաստանը պետք է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում». Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը ծրագրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին և ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի և «Թալիբան»-ի հետ կապերի հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը:
«Թրասը Ռուսաստանին և Չինաստանին կոչ Է անում՝ համաձայնվել Աֆղանստանի շուրջ համակարգված միջազգային մոտեցմանը…Եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան, ուրեմն միջազգային հանրությունը, ներառյալ Ռուսաստանը և Չինաստանը, պետք Է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ:
Ենթադրվում է, որ կողմերը նաև կքննարկեն Անվտանգության խորհրդի դերը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ շարունակվող հակամարտությունների և ճգնաժամերի ֆոնին, այդ թվում՝ Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում և Եթովպիայում: