«Մենք հող ենք կերել, բայց հող չենք տվել». իրանցի պատգամավորի կոշտ պատասխանը` ադրբեջանցի գործընկերոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմայիլին արձագանքել է ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովի հայտարարությանը, որ եթե Իրանը պոչ ունենա, Ադրբեջանը կկտրի այն:
«Թող Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը իմանա, որ սա Իրանն է ... Իրանի առյուծները 8 տարի կռվել են ավելի քան 24 երկրների հետ: 300 հազար նահատակ իրենց կյանքը տվեցին, բայց ոչ մի թիզ հող չտվեցին:
Պատմությունը վկա է, մենք հող կերանք, բայց հող չտվեցինք: Առյուծի պոչի հետ խաղալը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ », - գրել է պատգամավոր Էսմայիլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արդաբիլում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին, խոսելով Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունների մասին, ասել էր. «Եթե պարզվի, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան հավատարիմ չեն բարիդրացիության սկզբունքներին, մենք խնդրում ենք Ազգային անվտանգության գերագույն խորհրդին թույլ տալ, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանները սահմանի այս կողմում ցուցադրեն Իրանի հզորության կեսը և ասեն նրանց «Առյուծի պոչի հետ մի խաղա»: