Կայացել է «Էմմի-2021» մրցանակաբաշխությունը. հայտնի են միջոցաման հյուրերն ու դափնեկիրները (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԼոս Անջելեսում կիրակի գիշեր կայացել է Primetime Emmy Awards 73-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում, ի տարբերություն անցյալ տարվա առցանց անցկացված միջոցառմանը, հայտնիներից շատերը հնարավորություն են ունեցել անցնելու կարմիր գորգով:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, լոսանջելեսյան միջոցառմանը բրիտանացի աստղերը միացել են Emmy-ի լոնդոնյան սրահից: Այս մասին գրելով՝ պարբերականը ներկայացրել է միջոցառման դափնեկիրներին և հյուրերին:
Անյա Թեյլոր-Ջոյը նկարահանվել է Netflix-ի «Թագուհու գամբիտը» շախմատային դրամայում, որը ճանաչվել է լավագույն կարճատև սերիալ:
Էմերալդ Ֆենելը, որն առաջադրվել է «Թագը» ֆիլմում Քորնուելի դքսուհու կերպարի համար, միջոցառման հյուրերի թվում է եղել:
«Ռու Պոլի թագավորական մրցավազքը» սերիալի մասնակիցները պարգևի են արժանացել տպավորիչ իրապատում սերիալի համար:
Մայքլ Դուգլասը, որը «Կոմինսկիի մեթոդը» սերիալում իր դերակատարման համար առաջադրվել էր «լավագույն կատակերգու» անվանակարգում, միջոցառմանը եկել էր կնոջ՝ Քեթրին Զետա Ջոնսի հետ:
Քենան Թոմփսոնն առաջադրվել էր որպես կատակերգու դերասան:
Կատակերգու և դերասան Քեդրիկը (Cedric The Entertainer) հյուրընկալել էր Լոս Անջելեսում անցկացվող միջոցառումը:
Բրիտանացի դերասան Սինթիա Էրիվոն, որը մարմնավորել է Արեթա Ֆրանկինի դերը, առաջադրվել է որպես սերիալի առաջատար դերասանուհի:
«Մեյրն Իսթթաունից» սերիալի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը մրցանակի է արժանացել որպես լավագույն սերիալային դերասանուհի:
«Թագը» սերիալի դերասան Ջոշ Օ'Քոնները հաղթող է ճանաչվել «լավագույն գլխավոր դերասան» անվանակարգում արքայան Չարլզի դերը մարմնավորելու համար: