Այ դրա համար էի ասում, որ մանր շուստիրություններով ոչ միայն հեռու չես գնա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱլեն Ղևոնդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այ դրա համար էի ասում, որ մանր շուստիրություններով ոչ միայն հեռու չես գնա, այլև վերջում, երբ սկսես հետույքդ փրկելու տեր ման գալ, որ քեզ այս՝ քո իսկ ստեղծածի միջից հանի, կհայտնվես մենակ վիճակում, ու քեզ կառաջարկեն մի գործարք, որի գինը երկիրդ է լինելու․․․
Այո դու վաղը ելույթ ես ունենալու ճոռոմ ու լոպազ բաներից խոսելու՝ իմանալով որ դու այն արդեն վաճառել ես․․․ դու չունես գեթ մեկ բան, որ ունակ չլինես վաճառելու։
Քեզ իմացողները դա լավ գիտեն։
Ծերուկ էրդողանը, քեզ ամենից ստորաքարշ վերաբերմունքի արժանացնելով, ծախեց էս դրվագում՝ ի ցույց դնելով իր վստահությունը այլ կարևոր գործընկերների նկատմամբ։ Վրացիները քեզ վրա ծախեցինին իրենց՝ թուրքերի ու ԵՄ-ի հետ կապ հաստատելու ռեսուրսը։
Իրանը արդեն վաղուց տեղյակ է քո երկակի նաև հակաիրանական քաղաքականության մասին ու թքած ունի քեզ վրա, կմտնի կջնջի ու կվերցնի, եթե հասկացավ, որ կարմիր շեմը հատել ես իր հաշվին։
Իսկ ռուսները այս ամենին նայում են ու ժպտում՝ ասելով, ընգեր ջան հակառուսականությու՞ն էիր խաղում․․․իյա՞, իրո՞ք, ինչու սենց ստացվեց։