«Ոսկե ծիրանի» շրջանակում ռեժիսոր Պիեռ-Սայմոն Գուտմանը դասընթաց կանցկացնի ոլորտի մասնագետների հետ
ՄՇԱԿՈՒՅԹԿինոյի բնագավառը լուսաբանող լրագրողները, կինոքննադատները, գրողները, ինչպես նաև մշակույթի՝ մասնավորապես կինոյի ոլորտով հետաքրքրվածները կարող են իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում կազմակերպված դասընթացի շնորհիվ:
GAIFF Pro արտադրական հարթակի շրջանակում նախաձեռնած դասընթացը կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, որը կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է, մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։
Հետաքրքրվածները դասընթացին մասնակցելու հայտը կարող են լրացնել այստեղ՝ կցելով Ձեր CV-ն և երկու մասնագիտական հոդված։
Մասնակցության վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։