Բանանով ու մեղրով դեղամիջոց, որը կօգնի ազատվել կոկորդի ցավից, քրոնիկ հազից ու բրոնխիտից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՔրոնիկ հազի բուժումը մինչ օրս էլ մեծ խնդիր է մարդկանց համար, քանի որ երբեմն չեն օգնում ո՛չ դեղամիջոցները, ո՛չ էլ ժողովրդական միջոցները: Սակայն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի նոր միջոց, որի բաղադրության մեջ պարունակվում է կոկորդն ու թոքերը հանգստացնող ամենաուժեղ բաղադրիչներից մեկը, որը կօգնի շատ կարճ ժամանակահատվածում բուժել հազն ու բրոնխիտը:
Մեղրի ու բանանների բուժիչ հատկությունների ու նուրբ համի շնորհիվ՝ այս միջոցը կարելի է օգտագործել ոչ միայն երեխաներին ու մեծահասակների բուժելու, այլև այն պարզապես վայելելու համար:
Այս բաղադրատոմսը կօգնի ազատվել կոկորդի ցավից, ուժեղ հազից և նույնիսկ ստամոքսի խնդիրներից:
Բաղադրությունը.
· 400 մլ եռացրած ջուր,
· 2 հատ միջին չափի հասած բանան,
· 2 ճաշի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը.
1. Բանանները մաքրել և փայտյա պատառաքաղի կամ գդալի օգնությամբ տրորել դրանք՝ դարձնելով խյուս: Պետք չէ օգտագործել մետաղյա սպասք, քանի որ բանանները, որպես կանոն, մետաղի հետ շփվելիս փոխում են իրենց գույնը:
2. Բանաններց ստացված խյուսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել եռացրած ջուրը և թրմել խառնուրդը մոտ 30 րոպե:
3. Երբ խառնուրդը սառի, ավելացնել նաև մեղրը:
4. Խառնուրդը կարելի է նաև քամել: Մեղրը հարկավոր է ավելացնել միայն վերջում, որպեսսզի այն չկորցնի իր օգտակար հատկությունները:
Օգտագործման եղանակը.
Խառնուրդը հարկավոր է ընդունել օրական 4 անգամ ՝100 մլ (օրվա ընթացքում ընդամենը 400 մլ):
Վերոնշյալ բաղադրատոմսով պատրաստելու դեպքում՝ այդ քանակությունը բավական կլինի մեկ օրվա համար, իսկ թարմ խառնուրդը հարկավոր կլինի պատրաստել առավոտյան:
Այս միջոցով բուժվելու դեպքում՝ դրական արդյունքները նկատելի կլինեն արդեն 5 օր անց:
Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com