Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 13)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ծրագրավորողների միջազգային օր  ոչ նահանջ տարիներին, Շոկոլադի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Ֆորրապիլյաի հեղափոխության շաբաթվա առաջին օր և Կաշաս ալկոհոլային խմիչքի (շաքարեղեգից ստացվող թունդ խմիչք) ազգային օր, Մեքսիկա՝ Հերոս-երեխաների հիշատակի օր, ԱՄՆ՝ Ցելիակիայի (աղեստամոքսային տրակտի հիվանդություն) դեմ պայքարի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1913-վախճանվել է  հայ երգիծաբան-նովելիստ Առանձարը (Միսաք  Գոյումճյան)։

1922– թուրքական բանակի կողմից Սմիռնա քաղաքի զավթումից և հույն և հայ բնակչության կոտորածից 4 օր անց սկսվել է Սմիռնայի (Զմյուռնիայի աղետ) 4 օր տևած  մեծ հրդեհը, որը փաստացի վերջն է հանդիսացել Հույն-թուրքական պատերազմի։

1962 – ծնվել է բանասեր և թարգմանիչ Արամ Թոփչյանը:

1963- վախճանվել է վավերագրական ֆիլմերի հայ կինոռեժիսոր և սցենարիստ Վիլյամ Հայկազյանը:

1990- ադրբեջանական ՕՄՕՆ-ը նռնականետերի, ականանետերի և ուղղաթիռների օգնությամբ սկսել է Մարդակերտի շրջանի Չափար գյուղի գրոհը, որի արդյունքում զոհվել է գյուղի 6 բնակիչ:

1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոզամբիկի հետ:

2004-Ամերիկացի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը վերջին 35 տարվա ընթացքում երրորդ անգամ վաճառել է «Մեթրո գոլդվին մեյեր» (MGM) հոլիվուդյան ընկերությունը: «Սոնի» ճապոնական հսկան համաձայնել է վճարել մոտ 3 միլիարդ դոլար և մարել ընկերության` 2 միլիարդի հասնող պարտքը:

2007-Ազգային ժողովը  գլխավոր դատախազ է ընտրել  գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

2011-«Ժառանգություն» խմբակցությունը դադարեցնում է խորհրդարանի նիստերի բոյկոտը և ավելի քան 6 ամսվա դադարից հետո վերադարձել է խորհրդարան։

2012-տեղի է ունեցել Երևան - Արարատ մայրուղու շինարարության հիմնարկեքի արարողությունը, որը  հանդիսացել է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության պաշտոնական մեկնարկ:

2013-Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը  հրաժեշտ է տվել պաշտոնին՝ ժամկետը լրանալու պատճառով։

2016- Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ:

2019-«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ 2015-ին ԱԱԾ-ն Նորք-Մարաշում վնասազերծվել էր զինված խումբ: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

81 —վախճանվել է հռոմեկան իմպերատոր տիտ Ֆլավիոս Վեսպասիանը:

533– Դեցիմի ճակատամարտում Բելիսարիուսը վանդալներից գրավել է Կարթագենը:

1087 – ծնվել է Հովհաննես Բ Կոմնենոս Բյուզանդիայի կայսր:

1501 –Միքելանջելոն սկսել է ստեղծել Դավիթի մարմարյա արձանը:

1601 – ծնվել է ֆլամանդցի նկարիչ Յան Բրեյգել Կրտսերը:

1736 - Ռուսաստանում հիմնվել է Չելյաբինսկ քաղաքը:

1592– վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր Միշել դը Մոնտենը:

1624- վախճանվել է Քարթլիի թագուհի Կետեվանը:

1819– ծնվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր, Ռոբերտ Շումանի կին Կլարա Շումանը:

1872- վախճանվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը:

1874– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար Առնոլդ Շյոնբերգը:

1902- Մեծ Բրիտանիայում առաջին անգամ որպես մեղավորության ապացույց օգտագործվել է հանցագործության վայրում հայտնաբերված մեղադրյալի մատնահետքերը:

1906-կայացել է առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում:

1922- Լիբիայի Էլ-Ազիզիա բնակավայրում ստվերում գրանցվում է ռեկորդային ամենաբարձր  ըստ Ցելսիուսի +57.7°,  ջերմաստիճան:

1929- անգլիացի գիտնական-մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ պենիցիլլինը:

1956– IBM ընկերությունը թողարկել է առաջին կոշտ սկավառակը:

1960 –ԱՄՆ-ում կայացել է բիոնիկային նվիրված առաջին գիտաժողովը (-բիոնիկա-գիտություն, որտեղ տեխնիկական միջոցներում օգտագործվում է կենդանի բնության կառուցվածքը, ֆունկցիաները, հատկությունները և այլն):

1968- Ալբանյան դուրս է եկել Վարշավայի պայմանագրի կազմակերպությունից:

1977- Վախճանվել է իռլանդա-լեհական ծագումով բրիտանացի, ապա՝ ամերիկացի ռեժիսոր Լեոպոլդ Ստոկովսկին:

1985– թողարկվել է Սուպեր Մարիո Բրադըրս համակարգչային խաղը:

1996– վախճանվել է ամերիկացի ռեփ երգիչ և կինոդերասան Թուփաք Շակուրը:

1999 –Մոսկվայի Կաշիրյան մայրուղու բնակելի 8 հարկանի տան նկուղում տեղի ունեցած պայթյունը հողին է հավասարեցրել տունը, 124 բնակիչ զոհվել է 7-ը ստացել վնասվածքներ: Ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:

2008 –Դելլիում տեղի են ունեցել ահաբեկչական հինգ սինխրոնիզացված գործողություններ, որոնց արդյունքում զոհվել են 30 մարդ և վիարվորվել մոտավորապես 100-ը:

2013 —Ռուսաստանի Նովգորոդ քաղաքի հոգեբուժական պանսիոնատում բռնկված հրդեհի արդյունքում 37 մարդ է զոհվել:

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное