Թուրքիան երբեք չի համակերպվի Ղրիմի բռնակցման հետ. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան երբեք չի ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը և մտադիր չէ հետագայում ճանաչել այն:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսկիշեհիր քաղաքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Դիվանագետն ընդգծել է, որ Անկարան «մինչեւ վերջ կպաշտպանի Ղրիմի թաթարների իրավունքները»:
«Մասնակցելով Ղրիմի վերաբերյալ վերջին համաժողովին՝ Թուրքիան ևս մեկ անգամ հիշեցրեց, որ աջակցում է Ղրիմի թաթարներին: Մենք դա ցույց տվեցինք մեր հայտարարություններով և գործողություններով», - ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը: