Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր,

Ջիբրալթար՝ Ազգային օր, Վրաց ուղղափառ եկեղեցի՝ Սուրբ Շուշանիկի հիշատակի օր, Գայանա՝ Ամերկյան հնդիկների ժառանգության օր, Հոնդուրաս՝ Երեխայի ազգային օր, Ուկրաինա՝ ֆիզկուլտուրնիկի օր, Չինաստան՝ Ուսուցչի օր, Հոնկոնգ՝ Ուսուցչի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1871 – ծնվել է դերասան, ռեժիսոր Արմեն Արմենյանը։

1883 – ծնվել է բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր Ներսես Ակինյանը։

1898 - վախճանվել է երկրաբան Անդրեաս Արծրունին:

1899 – ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ավետիք Ղուրբանյանը:

1907 – ծնվել է խորհրդահայ իրավաբան Ալեքսեյ Սուքիասյանը:

1915 - Մուսա լեռում սկսվում է հայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրացել կանայք, երեխաները և ծերունիները, իսկ տղամարդիկ շարունակել են մնալ դիրքերում: Արդյունքում ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայեր են տարհանվել:  

 1956 – ծնվել է քաղաքական գործիչ, դիվանագետ, հայտնի պատմաբան Արման Կիրակոսյանը՝ Ջոն Կիրակոսյանի որդին։ 

1990 - խորհրդարանը օրենք է ընդունել պետական սեփականության մասին։ Դրա համաձայն՝ հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվել են Հայաստանի սեփականություն։

2008 – վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Օսիպյանը:

2009 - Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմինը հայտարարել է, որ սկսում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումները:

2011 - ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը լուծարել է «Լինսի» հիմնադրամը, որն իր գոյության 22 տարիների ընթացքում Հայաստանում իրականացրել է ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործական ծրագրեր:

2012 - 10 տարի առաջ հեռուստաեթերից զրկված «Ա1+»-ը սկսել է հեռարձակվել «Արմնյուզ»-ի եթերով:              

2015 - հանդիպել են սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող վեց քաղաքական ընդդիմադիր ուժերը:

2017 - փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը:

2018 - համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը։

2019 - «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարել է, որ հետ չի վերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, քանի որ իրեն ծանր ապրումներ են պատճառել խմբակցության  մի քանի որոշումներ, որոնց ինքը դեմ է եղել:

2020 - Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին ցույցի են հավաքվել կառավարության դիմաց՝ պահանջելով պայմանավորվել դաշնության իշխանության հետ, իրենց մեկնումը թույլատրելու համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

587 մ.թ.ա. - բաբելոնական թագավոր Նովուխոդոնոսոր 2-ի հրամանով այրվել է Երուսաղեմի պալատն ու կրոնական կառույցը:

1229 – կեսգիշերին Հայմե 1-ինի քրիստոնեական զորքը ափհանվել է Մայորկա կղզում և սկսել դրա զավթումը:

1509 - Ստամբուլում առավոտյան 10-ին տեղի է ունեցել երկրաշարժ, որը հայտնի է նաև Փոքրիկ դատաստանի օր անվանմամբ: Երկրաշարժի արդյունքում նկատելի կերպով վնասվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը և եղել է մոտ 10 000 զոհ:

1622 – Ճապոնիայում քրիստոնյաներին հետապնդելու շրջանակներում եղել է այսպես կոչված Նագասակիի մեծ տանջանքների օրը, որի ժամանակ մահապատժի են ենթարկվել 52 մարդ՝ այդ թվում կանայք, երեխաներ և արտասահմանցի քարոզիչներ: 1812- անգլո-ամերիկյան պատերազմի (1812—1815) ընթացքում Էրի լճի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որը ավարտվել է ԱՄՆ-ի հաղթանակով:

1823 - Պերուում Սիմոն Բոլիվարը հայտարարվել է ազատարար:

1839 – Մոսկվայում սկսվել է  ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։

1875 - ռուսական զորքը գրավել է Կոկանդը:

1890 – ծնվել է ազգությամբ հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը:

1894 – Լոնդոնում առաջին անգամ տաքսու վարորդ Ջորջ Սմիթին տուգանել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և վթարի համար (մեքենան զարկել է տան դարպասին): Տուգանքի չափը կազմել  է 1 ֆունտ ստերլինգ:

 1894 – ծնվել է ուկրաինացի խորհրդային սցենարիստ, ռեժիսոր և ֆիլմ արտադրող Ալեքսանդր Դովժենկոն:

1899 - ծնվել է դերասան, իլյուզիոնիստ, հոգեբան և հիպնոզիստ Վոլֆ Մեսսինգը:

1918 - լրագրող Չեպինգտոնը առաջին անգամ ընթացող պատերազմը անվանել է Առաջին համաշխարհային պատերազմ:

1919 – Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր։

1955 – ծնվել է ռուս էստրադային և ջազային երգչուհի, դերասան Լարիսա Դոլինան:

1956 - վախճանվել է ռուս արևելագետ, ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկին:

1960 – Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձել է մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։

1960 – Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։

1974 - Գվինեա Բիսաուն անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1977- թունիսցի ներգաղթյալ Համիդա Ջանդուբին դաձել է գիլյոտինով մահապատժի ենթարկված վերջին եվրոպացին:

1984 – սկսվել շախմատային թագի համար պայքարը Կարպովի և Կասպարովի միջև; Մրցամարտը դարձել է ռեկորդային շարունակվելով ավելի քան 5 ամիս:

1994 – տեղի է ունեցել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան:

2002 - ավանդաբար չեզոք Շվեյցարիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное