Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ-երում իշխանություն ունենալու իրենց շանսը համամասնական ընտրակարգն է, դրա համար էլ խոշորացում են սկսում. Կյուրեղյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հասկացավ, որ ՏԻՄ-երում իշխանություն ձեռք բերելու համար իրենց միակ շանսը համամասնական ընտրակարգն է եւ լայն թափով առաջ է տանում խոշորացման գործընթացը՝ առանց հետեւելու օրենսդրական, սահմանադրական հստակ դրված պահանջներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական ընտրակարգի պարագայում չունեն համապատասխան թեկնածուներ, որոնք կարող էին հաղթել, առավել եւս մեծամասնական ընտրակարգով չէին կարող միեւնույն համայնքում ունենալ  համապատասխան քանակությամբ իրենց սրտի ուզած ավագանու անդամներ։ Իսկ եթե ավագանին ուժեղ է, համայնքի ղեկավարը պետք է ընդամենը դառնա ավագանու որոշումներն իրականացնող մարմին։ Կարծում եմ՝ նրանց նպատակը համամասնական ընտրակարգով ընտրություններով ՏԻՄ-երում իրենց սրտի ուզած իշխանական ներկայացուցիչների ներկայությունն ապահովելն է։ Մեծամասնական ընտրակարգով իրենք շանս չունեն ավագանու այնքան անդամ անցկացնեն, որ կարողանան ավագանու կազմում որոշիչ ձայն ունենալ, հետեւաբար, համամասնական ընտրակարգն ամենանախընտրելին  է, որովհետեւ մարդիկ ոչ միայն առաջին  անձ այս դեպքում չեն ընտրի, այլ կընտրեն ՔՊ, Նիկոլ»,- ասաց պատգամավորը։

Կառավարությունը նախօրեին հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է իրականացնել համայնքների խոշորացման հերթական փուլը. նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջում:

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից եւ 486 համայնքների միավորման արդյունքում 54 համայնք է միավորվել։ 

Արմենուհի Կյուրեղյանը դեմ չէ խոշորացմանը, սակայն, ըստ նրա, այդ գործընթացը պետք է գնար իր տրամաբանությամբ:

«2016 թվականին այդ գործընթացը սկսվեց Տաթեւ, Դիլիջան եւ Թումանյան համայնքներում, դա պիլոտային ծրագիր էր, պետք է մի փուլ ավարտվեր ու հասկանային՝ ինչ դրական արդյունքներ բերեց, որոնք էին բացասական հետեւանքները, օրենսդրական ինչ նախաձեռնությունների անհրաժեշտություն կա, որպեսզի կարգավորվի այդ գործընթացը։

Սահմանադրության 190-րդ հոդվածը հստակ ասում է, որ «հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել եւ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։  Իսկ համայնքի կարծիքը լսել կարող ենք տեղական հանրաքվեի միջոցով, որն ամենաարդյունավետն է։ 2016 թվականին նման հանրաքվե իրականացվեց, թեկուզ օրենքով գրված է, որ տեղական հանրաքվեն ունի խորհրդատվական կարծիք, բայց, միեւնույն է, պետք է լսել համայնքի կարծիքը, հասկանալ՝ համայնքի շահը այդ կոնտեքստում որն է։ Այս իշխանություններն ասում են, որ բացի տեղական հանրաքվեից կարելի է նաեւ կազմակերպել լսումներ, բայց, միեւնույն ժամանակ, 2019 թվականին նրանք օրենքի փոփոխությամբ տեղական հանրաքվե նախաձեռնելու սուբյեկտներից, որոնք նախկինում բնակչությունը, ավագանու 1/3–ը եւ համայնքի ղեկավարն էին, համայնքի ղեկավարից եւ ավագանու 1/3-ից վերցրին այդ նախաձեռնողականության հնարավորությունը եւ թողեցին միայն նախաձեռնող խմբին եւ 20% ստորագրահավաքով տեղական հանրաքվե պահանջելուն։ Բացի այդ, եթե ֆինանսական միջոցներ չեն ապահովվում, կրկին մերժվում է հանրաքվեի անցկացումը։ Սրանք աբսուրդ որոշումներ են  եւ նրանք այսպես խախտում են նաեւ տեղական ինքնակառավարման երեւույթը»,- նկատեց պատգամավորը։

Ըստ Կյուրեղյանի՝  տեղական հանրաքվեի մեխանիզմը հիմա չի աշխատում, որովհետեւ համայնքը հանրաքվե չի կազմակերպում, իսկ նախաձեռնող խմբին հնարավորություն են տալիս տեղական հանրաքվեի անցկացման առաջարկ անել, եթե նրանք դիմեն համայնքի ավագանուն եւ նրանք գտնեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հանրաքվե անցկացնելու համար։

«Բայց մենք շատ լավ գիտենք, որ բոլոր համայնքներում բյուջեներն այնքան քիչ են, որ նրանք ի սկզբանե չունեին նախատեսված նման ֆինանսական միջոցներ, հետեւաբար, այդ դիմումը մերժվում է։ Մի քանի համայնքների ղեկավարներ դիմել  էին Սահմանադրական դատարան, որը վճռել է՝ տեղական հանրաքվեն չֆինանսավորելը Սահմանադրությանը հակասող է. եթե համայնքը չունի այդ միջոցները, ապա կառավարությունը պարտավոր է դրանք ապահովել։ Իսկ հանրային լսումներ կազմակերպելու համար ասում են՝ թող կազմակերպեն ու համայնքի ղեկավարները հանդես գան զեկուցումով, բայց ի՞նչ սկզբունքով է կազմակերպվելու այդ հանրային լսումը, ո՞վ է հրավիրված լինելու, ինչքանո՞վ է հանրային լսման ժամանակ իրապես վերհանվելու համայնքի բնակիչների հանրային շահը, շատ կասկածելի է։ Մենք շատ լավ ծանոթ ենք մինչեւ հիմա հանրային լսումների կազմակերպման մեխանիզմներին. իրենք իրենց աշխատակիցներով, ծանոթ-բարեկամներով կազմակերպում են բյուջեների հանրաքվեների նախագծերի քննարկման հանրային լսումներ, տարեկան աշխատանքային պլանների նախագծերի մշակումներ»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում խորհրդարանը կքննարկի խոշորացման գործընթացի վերաբերյալ օրենսդրական փաթեթը։  Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը չի բացառում, որ Սահմանադրական դատարան կդիմեն խոշորացման գործընթացի հետ կապված, քանի որ նա Սահմանադրության 190-րդ հոդվածի պահպանման հետ խնդիր է տեսնում։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել էր, որ խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, ինչը, ըստ նրա, ընդլայնում է քաղաքացիների վերահսկողությունը ՏԻՄ-երի նկատմամբ։

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքները առավել արդյունավետ են եւ առավել մեծ կարողություններ են ձեռք  բերում, մենք այս ճանապարհով պետք է առաջ գնանք»,- ասել էր Փաշինյանը։

Ըստ Արմենուհի Կյուրեղյանի՝ խոշորացման պիլոտային ծրագիրն ավարտվել է 2021թվականի փետրվարին, եւ կառավարությունը հաշվետվություն պետք  է ներկայացներ դրա առավելությունների, թերությունների մասին։

«Իհարկե, դրական բաներ կան խոշորացման մեջ. օրինակ՝ տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրականցրել։ Այս իշխանությունները հպարտորեն նշում են սուբվենցիոն ծրագրերի մասին՝ մոռանալով, որ այդ գաղափարը պիլոտային ծրագրի շրջանակներում է, իրենց հեղինակային աշխատանքը չի։ Փաստացի այն ինչ լավ է, նախկինների ծրագրի շարունակությունն է։ Իրոք, այդ սուբվենցիոն ծրագրերով համայնքները բավականին բարեհաջող գործեր են արել, բայց, միեւնույն ժամանակ, նոր խնդիրներ են առաջանում, օրինակ՝ ազգային փոքրամասնություններով համայնքներում խոշորացման դեպքում. նրանք պնդում են, որ պետություն չունեն, եւ իրենց համայնքները պետության նման սրբություն են,  եւ աշխարհի տարբեր վայրերում գտնվող իրենց ազգակիցները օգնում են նրանք, հիմա ասում են՝  խոշորացման պարագայում  ինչպե՞ս է կազմակերպվելու այդ կապը, օգնությունը եւ այլն»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Владимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23
Самое популярное