Երևանի և Բաքվի միջև քաղաքական հարցերով սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում հաշտության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երևանի ու Բաքվի միջև քաղաքական հարցերով սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են, այդ իսկ պատճառով այս փուլում առաջնահերթ ենք համարում 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունների անխախտ իրականացումը: Դա առաջին հերթին վերաբերում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, հումանիտար հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական-տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, մենք հուսով ենք, որ տվյալ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար»,-ասել է նա: