10 ամենապահանջված աստղերն ըստ ինստագրամի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմփոփելով անցնող տարվա տվյալները, INSTAGRAM սոցիալական ցանցը հրապարակլ է ամենապահանջված ԱՍՏՂԵՐԻ տասնյակը:
- Ցանկի առաջին հորիզոնականում ամերիկյան երգչուհի Սելենա Գոմեսն է: Այս պահի դրությամբ երգչուհու ինստագրամին հետևում է ավելի քան 103մլն. մարդ:
- Երկրորդ հոլիզոնականում երգչուհի Թեյլոր Սվիֆթն է: Նրա էջին հետևում է ավելի քան 94մլն. օգտատեր:
- Թեյլորին հաջորդում է 23-ամյա երգչուհի Արիանա Գրանդեն: Երգչուհու ինստագրամին միացել է ավելի քան 90,5մլն. օգտատեր:
- Չորրորդ հորիզոնականում է հայտնվել միջազգային երգարվեսըի փոփ-թագուհի Բիյոնսեն. 89,4մլն. հետևորդ
- Մեր հայրենակից Քիմ Քարդաշյանը զգալիորեն զիջում է իր դիրքերը` 88,5 մլն. հետևորդով եզրափակում է ինստագրամյան Թոփ 5 ամենապահանջված աստղերի ցանկը: Ես դա պայմանավորում եմ հեռուստաաստղի զգալի պասիվությամբ: Փարիզյան դեպքերից հետո հայուհին երկրպագուների հետ դեռևս չի կիսվել ոչ մի գրառմամբ:
- 84,8մլն. հետևորդով Քիմին հաջորդում է դեռահասների սրտակեր Ջասթին Բիբերը
- Վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 83,1 մլն. հետևորդով յոթերորդ հորիզոնականում է:
- Քիմ Քարդաշյանի 19-ամյա խորթ քույրը՝ Կայլի Ջենները ութերորդ հորիզոնականում է՝ 80,3մլն. հետևորդ:
- Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Դուեյն Ջոնսոնը 71,7 մլն հետևորդով իններորդ հորիզոնականում է:
- Դե իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Քիմ Քարդաշյանի մյուս խորթ քույրը՝ Քենդալ Ջենները, ով ինստագրամում ունի 69,5 մլն հետևորդ: