Ծանրամարտը կարող է հանվել 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից
ՍՊՈՐՏԾանրամարտի միջազգային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համագումարը կսկսվի դեկտեմբերի 20-ին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 2020 թվականի ապրիլին IWF-ի նախագահի պաշտոնից հրաժարվեց 20 տարի կառույցը ղեկավարած Թամաշ Այանը: Ապա ժամանակավոր ղեկավարներ նշանակվեցին ամերիկուհի Ուրսուլա Պապանդրեան, թաիլանդացի Ինտարատ Յոդբանգտոյան և բրիտանացի Մայքլ Իրանին:
ՄՕԿ-ը մտահոգված է IWF-ում անընդմեջ կատարվող փոփոխություններով: Եթե բարեփոխումներ չկատարվեն, ապա կքննարկվի ծանրամարտը Փարիզի 2024-ի ծրագրում լինել-չլինելու հարցը: