Արցախում ուրախ չեն փաշինյանականների ներկայությունից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախի Հանրապետության տոնին մասնակցելու մեկնած պատվիրակություններն արդնե վերադարձել են Երևան, իսկ հանրությունը շարունակում է քննարկել, թե ինչու ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչները այդպես էլ չմեկնեցին Ստեփանակերտ՝ մասնակցելու տոնակատարություններին։ Հիշեցնենք, Արցախ էին մեկնել «Քաղաքացիական պայմանագրի» 7 պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ մեծ պատվիրակություններով։
Ընդդիմությանը բավական ջերմ են դիմավորել, շփվել, ծափերով ընդունել նրանց ելույթները Արցախի խորհրդարանում։ Փոխարենը, նույնիսկ Արցախի ԱԺ իշխանական պատգամավորները չեն ծափահարել Ռուբեն Ռուբինյանի ելույթին։ ՔՊ-ականներին մեծ թիկնազոր է ուղեկցել, հյուրանոցի մոտ էլ միջադեպ է գրանցվել, երբ զոհվածների հարազատները իրենց կարծիքն են հայտնել նրանց դեմքին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը երեկ հայտարարեց, որ Արցախ չմեկնելու կառավարության որոշումը քաղաքական է։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Փաշինյանն Արցախ չի այցելել։
«Քաղաքական որոշում է կայացվել, ինչ-որ ուրիշ բաներ մի փնտրեք, ես կարծում եմ՝ որևէ խնդիր չկա», - ասել է Խաչատուրյանը:
Արդյո՞ք խնդիրը միայն Արցախում Փաշինյանի իշխանության նկատմամբ առկա վատ վերաբերմունքն է։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանն է Ռուսաստանի միջոցով արգելել ՀՀ բարձրագույն իշխանությունների մոտքը Արցախ, իսկ Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ ենթարկվել է Ալիևի այս պահանջին։ Երկու դեպքն էլ խոսում է Փաշինյանի և նրա կուսակցության անողնաշարության մասին։
Զավեն Ավետիսյան