Ուժգին երկրաշարժ Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեքշաբթի օրը 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմտյան Քութահյա նահանգում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14.04-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ալթընթաշ շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 7,16 կմ խորության վրա: