ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը Կալիֆորնիայում ջուրն է ընկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռն ընկել է Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքի ափամերձ հատվածում, կատարվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասված է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հայտարարության մեջ։
MH-60S ուղղաթիռը օդ է բարձրացել Abraham Lincoln ավիակրից և ջուրն է ընկել ափից մոտ 110 կիլոմետր հեռավորության վրա։ Մեկ հոգու հաջողվել է փրկվել, 5-ը՝ անհետ կորած են համարվում։