Avia.pro. Սիրիայում ռուսական ՌԷՊ համակարգերի կողմից իսրայելական հրթիռների հաջողված ճնշումից հետո մի անհայտ երկիր որոշել է գնել «Կրասնուխա» համակարգեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆglas.ru-ն գրում է, որ ինչպես գրում է avia.pro պորտալը, այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքում Իսրայելի զինված ուժերի «սթելս» հրթիռները հաջողությամբ ճնշվել են ռուսական «Կրասնուխա» ռադիոէլեկտրոնայաին պատերազմի համակարգերի օգնությամբ, հայտնի է դարձել, որ մի երկիր, որի անունը գաղտնի է մնում, հանդես է եկել այդ զենքը Ռուսաստանի Դաշնությունից գնելու մտադրությամբ:
Avia.pro պորտալը չի բացառում, որ Իրանը կարող է դառնալ «Կրասնուխա»-ի գնորդը: Բացի այդ, այդ խորհրդավոր երկրին նախատեսում է մատակարարել նաև «Ռեպելենտ» ՌԷՊ համակարգեր: Հարկ է նշել, որ ավելի վաղ Իրանը հետաքրքրություն էր ցուցաբերել այդ համակարգերի նկատմամբ, սակայն հնարավոր է, որ գնորդը լինի Հայաստանը:
Այս պահին տեղեկություններ կան, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պայմանագիր է կնքել, ըստ որի «Կրասուխա» և «Ռեպելենտ» ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերը կտրամադրվեն որոշակի երկրի: Այնուամենայնիվ ռուսական զենք գնողի մասին տեղեկատվությունը առայժմ գաղտնի է մնում: