Փորձագետ. Փաշինյանը կարող է հանձնել Սյունիքն ու Մեղրին, որպիսի սննկացնի Սարգսյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև ներքաղաքական առճակատումը կարող է հանգեցնել նոր տարածքային կորուստների Հայաստանի համար: Այդ մասին ասել է քաղաքագետ Օլեգ Կուզնեցովը:
Փորձագետը պատմել է, թե ինչ միջոցներով է Հայաստանի ներկայիս վարչապետը պայքարում իր հակառակորդների հետ:
«Իր հակառակորդների դեմ պայքարելու համար Փաշինյանը օգտագործում է ռազմաքաղաքական պարտության մարտավարությունը, այսինքն սանձազերծել պատերազմ Ադրբեջանի հետ և տանուլ տալ այն»,-ասել է նա:
Քաղաքագետի խոսքով Փաշինյանը կարող է նույնիսկ համաձայնել Սյունիքի մարզը Ադրբեջանին հանձնելուն, այդ թվում նաև Մեղրի քաղաքը, միայն թե հաղթի իր քաղաքական հակառակորդներին:
«Ես չեմ զարմանա, եթե հայ-ադրբեջանական նոր պատերազմի արդյունքում Փաշինյանը հենց այնպես հանձնի Զանգեզուրն ու Մեղրին, որպեսզի կործանի Սերժ Սարգսյանին, որը Զանգեզուրի և Ղափանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների սեփականատերն է»,-ասել է Կուզնեցովը:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը միջնաժամկետ հեռանկարում չի կարողանա պահել այս հողերը և ինքը չի զարմանա, եթե տեղի ունենա նշված տարածքների հանձնումը կամ նման բան:
Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը գրավել են Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը, որից հետո պատերազմը դադարեցվել է և ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, շատ փորձագետներ նշել են, որ քաղաքը Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է հանձնել պատերազմում պարտվելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը