«Կյանքիս լավագույն ընկերը»․ Աննա Դովլաթյանը գեղեցիկ նկար է հրապարակել Մալդիվյան կղզիներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴերասանուհի Աննա Դովլաթյանը, ով ամուսնու և դստեր հետ ընտանեկան հանգիստն է անցկացնում Մալդիվյան կղզիներում, պարբերաբար նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում։

Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում ամուսնական զույգը ջերմ գրկախառնված է։ Աննան կրում է սպիտակ զգեստ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ Նա գեղեցիկ ծաղիկ է ամրացրել վարսերին։ Ընտանեկան ջերմ կադրին կից Աննան գրել է․ «Կյանքիս լավագույն ընկերը»։