Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 1 մարդ մահացել է, տուժածների թվում երեխաներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը` հիվանդանոց տեղափոխվել. գրում է Shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել ժամը 10:00-ի սահմաններում` Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում. Սառնակունք գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira և Nissan մակնիշի ավտոմեքենաները:
5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ փրկարարները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մեջ երեխաներ կան: