Բայդենը նախազգուշացրել է Քաբուլի օդանավակայանում հնարավոր ևս մեկ պայթյունի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլի օդանավակայանում, ամենայն հավանականությամբ, ևս մեկ պայթյուն է տեղի կունենա: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հղում անելով հրամանատարներին:
Վերջինս նշել է, որ հրամանատարների խոսքով՝ պայթյունը կարող է տեղի ունենալ կիրակի: ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ օդանավակայանի մոտակա տարածքներից «հստակ, իրական վտանգի» պատճառով:
ԱՄՆ-ն շարունակում է տարհանում իրականացնել Աֆղանստանի մայրքաղաքից, մինչդեռ Մեծ Բրիտանիայի զորքերը, դիվանագետներն ու պաշտոնյաներն արդեն հեռացել են Քաբուլից:
Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը Քաբուլի օդակայանում պայթյուն էր իրականացրել հինգշաբթի, ինչի հետևանքով 170 մարդ էր զոհվել, հազարավորները վնասվածքներ էին ստացել: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի մասնաճյուղը: Դրանից հետո ԱՄՆ-ն ավիահարված էր իրականացրել երկրի հարավային շրջանում՝ թիրախավորելով տվյալ խմբավորման ղեկավարին, որին, ըստ ԱՄՆ զինուժի տվյալների, հաջողվել է վերացնել: