«Չելսին» ու «Լիվերպուլը» բաժանվեցին խաղաղությամբ (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱնգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Չելսին» ու «Լիվերպուլը» բաժանվեցին խաղաղությամբ: Լիվերպուլում տեղի ունեցած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:
Գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի գոլին դաշտի տերերն առաջին խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին պատասխանեցին եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի իրացրած 11 մետրանոց հարվածով: «Չելսին»
երկրորդ խաղակեսը 10 խաղացողներով անցկացրեց անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսի հեռացման պատճառով:
«Չելսին» ու «Լիվերպուլն» ունեն 7-ական միավոր և «Վեստ Հեմի» ու «Էվերտոնի» հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Անգլիայի առաջնություն, երրորդ տուր
«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 1:1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 45+2 (11մ) – Կայ Հավերց, 22
Հեռացում՝ Ռիս Ջեյմս, 45+3 («Չելսի»)