Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էլի սկսելու ենք կիսատ-պռատ դասապրոցեսի կազմակերպում, որը կեսից էլ քիչ արդյունք է տալու». Կրթության փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է՝ սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է, ապա՝ օրումեջ ռեժիմով: Դպրոցները կարող են դիմել ԿԳՄՍՆ՝ ամենօրյա ռեժիմի անցնելու համար, եթե հավուր պատշաճի պահպանեն բոլոր հակահամաճարակային կանոնները: Անդրեասյանի խոսքով՝ դպրոցն ինքնուրույն է որոշելու՝ հնգօրյա՞, թե՞ վեցօրյա աշխատանքային շաբաթ ունենալ: Գործելու է նաև հեռավար ռեժիմի անցնելու հին կարգը, եթե դպրոցում 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է դպրոցում սովորողների ընդհանուր թվի 10 տոկոսը, ապա դպրոցն անցնում է ժամանակավոր հեռավար ռեժիմի: 168.am-ը կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանից հարցրեց, թե մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, հնարավոր կլինի՞ դասերը կազմակերպել առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:

«Հայտարարվեց, որ առկա է լինելու, բայց կիսատ-պռատ, իսկ մենք նման փորձ ունենք դեռ անցած կիսամյակից, խառնաշփոթ առաջացավ այն ժամանակ, երբ նույն դպրոցում կարող էր լինել մի դասարան, որտեղ 20-ից ավելի աշակերտ կար, մի դասարան, որտեղ 20-ից քիչ աշակերտ կար,  և նրանց  միջև անհավասարություն էր  առաջանում, երբ նրանցից մեկն ամեն օր էր գնում դպրոց, մյուս աշակերտը մեկ օր գնում էր, մեկ օրը՝ սպասում: Երկրորդ խառնաշփոթն այն էր, որ անհավասարություն է առաջանում քաղաքի և գյուղական բնակավայրերի դպրոցների միջև, երրորդ խառնաշփոթն էլ առաջացավ այն ժամանակ, երբ որոշ դպրոցներ ինքնակամ, կամ գուցե ցուցումով անցան վեցօրյա, մի մասը՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկի, որը լրացուցիչ դժվարություններ և դժգոհություններ առաջացրեց:

Ըստ էության մենք նույն բանը շարունակելու ենք, միանշանակ է, որ կրթության որակը դրանից տուժում է, եթե մենք կիսով չափ ենք կազմակերպում ուսումնական պրոցեսը, կեսից էլ ավելի քիչ է արդյունք տալիս: Կարող եք հարցնել ցանկացած ուսուցչի, ծնողի, նույնիսկ աշակերտների, որոնք անընդհատ դժգոհ են այս վիճակից, առավել ևս, որ դա արվում է դասապրոցեսը սկսելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Իսկ մենք ո՞ւր էինք ամբողջ ամառ, երբ պետք էր մարդկանց նախապատրաստել, հասկացնել, թե ինչպե՞ս պետք է լինի, դասացուցակներն ինչպե՞ս պետք է կազմվեն, այս ամբողջ ժամանակը, ըստ էության, բաց թողնվեց: Հիմա էլի սկսելու ենք այդ կիսատ-պռատ դասապրոցեսի կազմակերպումը, որն էապես ազդելու է կրթության որակի վրա, ինչն անկհայտորեն մենք տեսանք ընթացիկ տարվա ընդունելության քննությունների ժամանակ, գնահատականների մակարդակը գնալով ավելի է իջնում: Սա ուղղակի անթույլատրելի է:

Պանդեմիայի, պատերազմի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտը կրթության ոլորտն է, որի ազդեցությունը մեր հասարակական հարաբերությունների, ընդհանրապես տնտեսության վրա, մենք ամեն օր տեսնում ենք, և դա խորանալու է, վատանալու է: Պետք է սկսել կրթական համակարգից և նորմալ դասապրոցեսից, չպետք է այստեղ զլանանք և տնտեսումներ անենք կրթության վրա, անհրաժեշտ է նորմալ կազմակերպել դասապրոցեսը, իհարկե, չմոռանալով հակահամաճարակային պայմանների ապահովումը, որովհետև մենք նաև հոգ ենք տանում առողջության մասին: Դա էլ չպետք է անել բիրտ ձևով, ստիպելով, դա պետք է անել քարոզչությամբ: Նորմալ պայմաններ եթե ստեղծվեն, ապա դասերը կարելի է կազմակերպել՝ ինչպես սովորական իրավիճակում»,- ասաց Մխիթարյանը:

Դեռ նախորդ տարի ծնողներն ու ուսուցիչները դժգոհում էին, որ առաջին, երկրորդ, երրորդ դասարանի երեխաներին դժվար է պարտադրել դիմակ կրել, չդիպչել դիմակին, դասամիջոցի դուրս չգալ: Կրթության փորձագետի կարծիքով՝ այս դժգոհությունները պետք է հաշվի առնել:

«Ուղղակի պետք է համապատասխան հեռավորություն ապահովել, օգտագործել դպրոցների մեծ դասարանները, լսարանները, դահլիճները, կարողանալ դասընթացը կազմակերպել առանց դիմակների, եթե սոցիալական հեռավորություն կարողանում են պահպանել, անպայման ունենալ ախտահանող նյութեր, դասասենյակներն ախտահանել ժամանակ առ ժամանակ, զգոնությունը չկորցնել, որ վարակը չտարածվի, բայց կրկին ասեմ, որ դա չպետք է անդրադառնա կրթության կազմակերպման ձևի, այսինքն՝ նորմալ կրթական պրոցեսի կազմակերպման և հատկապես կրթության որակի վրա»,- ասաց Մխիթարյանը:

Цены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: Сомунджян
Самое популярное