Առաջին ռուսական հավաքման Volvo քարշակներն են ժամանել Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆcar.ru-ն գրում է, որ հայկական AAB Construction շինարարական ընկերության ռուսական ներկայացուցչությունից ստացվել են նոր Volvo FMX բեռնատարներ: Բոլոր մեքենաները հավաքվել են Կալուգայում:
AAB Construction- ն իր ավտոպարկը համալրել է տասը Volvo FMX քարշակներով՝ 3600 մմ անիվի բազայով և 6x4 բանաձևով: Բոլոր բեռնատարները հագեցած են 460 ձիաուժ հզորությամբ 13 լիտրանոց Եվրո-5 շարժիչներով, ավտոմատ փոխանցումատուփերով, լավ ջերմամեկուսիչ խցիկներով և հետևի բեռնախցիկներում ճամփորդական մահճակալներով: Վերջին՝ տասնմեկերորդ Volvo FMX քարշակը նախատեսված է հատուկ սարքավորումներ տեղափոխելու համար: Ռուսական հավաքման շվեդական ընկերության այդ բեռնատարը, ինչպես և վերը նշվածները, հագեցած է գրեթե նույն շարժիչով, բայց 500 ձիաուժ հզորությամբ, այն ունի համանման անիվային բազա, ֆորմուլա և ավտոմատ փոխանցման տուփ, անվային ռեդուկտոր ճանապարհին ավելի հարթ երթևեկելու համար...։
Volvo Truck- ը Ռուսաստանի Դաշնությունում վաղուց է դարձել կոմերցիոն տրանսպորտային միջոցների շուկայի առաջատարներից մեկը: Վիճակագրության համաձայն, երկիր ներմուծվող չորս բեռնատար մեքենաներից մեկը պատկանում է այդ շվեդական ընկերությանը, որը ունի սպասարկման կետերի լայն ցանց ամբողջ Ռուսաստանում, որոնք էլ օգնում են օպտիմալացնել մեքենայի սպասարկման արժեքը: Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Եկատերինբուրգում գործում են Volvo- ի երեք մասնագիտացված կենտրոններ, որտեղ հաճախորդները կարող են ոչ միայն գնել իրենց անհրաժեշտ մեքենան, այլ նաև խորհրդատվություն ստանալ որոշակի հարցերի վերաբերյալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը