Բժիշկը պատմել է, որ կորոնավիրուսի թեթև ձևերի դեպքում հիվանդության ախտանշանները նման են մրսածության հիվանդությունների նշաններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆKp.ru-ն գրում է, որ բժիշկ-թերապևտ Գեորգի Սապեգոն պատմել է այն մասին, թե ինչպիսի կորոնավիրուսային վարակի ախտանշաններ են լինում այն մարդկանց մոտ, որոնք տանում են թեթև կորոնավիրուսային վարակ: Ըստ մասնագետի այդ նշանները նման են սովորական մրսածության նշաններին:
- Դրանք սովորական մրսածության ախտանիշներ են՝ հազ, քթից արտադրություն, կոկորդի ցավ, ջերմություն մինչև 38 աստիճան, մկանների ցավեր, ընդհանուր թուլություն, կարող են լինել թեթև շնչահեղձություններ ֆիզիկական լարումների դեպքում, - ասել է բժիշկը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում:
Բժիշկը նաև ավելացրել է, որ ծանր հիվանդության ախտանիշները տարբեր են: Օրինակ, դրանցից առավել նկատելի են շնչառության պակասը նվազագույն ֆիզիկական ակտիվության կամ անգամ հանգստի ժամանակ, ուժեղ թուլությունը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը 39 աստիճան և ավելի:
- Տարեց քաղաքացիներն ավելի ծանր են տանում կորոնավիրուսային հիվանդությունը: Քրոնիկ ուղեկցող հիվանդությունները՝ շաքարախտը, գիրությունը, իմունային խնդիրները նույնպես նպաստում են հիվանդության ավելի ծանր ընթացքին, - ասել է Սապեգոն:
Միևնույն ժամանակ, փորձագետը հավելել է, որ Covid-19- ի դեմ պատվաստումները զգալիորեն նվազեցնում են վարակի ծանր ձևերի զարգացման վտանգը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը