COVID-ի նոր տարատեսակները կանվանեն համաստեղությունների անուններով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ ամերիկացի համաճարակաբան, ԱՀԿ COVID-19- ի հարցերով տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերխովեն ենթադրել է, որ COVID-19 կորոնավիրուսի նոր տարբերակների անվանման համար հունական այբուբենը բավարար չի լինի, և դրանք կսկսեն կոչվել համաստեղությունների անունով: Այս մասին նա պատմել է բրիտանական Telegraf թերթին տված հարցազրույցում:
ԱՀԿ -ն այս տարվա մայիսից դադարեցնելով ըստ ծագման վայրերի վիրուսի տարատեսակի անվանման պրակտիկայից սկսել է հունական այբուբենը օգտագործել կորոնավիրուսային տարբերակների անունների համար: Կազմակերպության կարծիքով նախորդ համակարգը կարող էր հանգեցնել այն երկրների և տարածքների խտրականության, որտեղ հայտնաբերվել է վիրուսի այդ տարատեսակը:
Նշվել է, որ նոր անուններ կտրվեն այն տարատեսակներին, որոնք հետաքրքրության կամ մտահոգության առաջացնող տարբերակներ են: Երեք ամսվա ընթացքում ԱՀԿ-ն հունարեն տառերով նշել է COVID-19- ի հինգ տարբերակ: Ըստ Կերխովեի, եթե այբուբենի 24 տառերը բավարար չլինեն, ապա դիտարկվում է նաև հին հունական աստվածների և աստվածուհիների անուններով նշելու տարբերակը, սակայն դրանից արդեն հրաժարվել են:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը