Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 77-ի (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 77 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է կառավարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
«Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 77 քաղաքացի (62 մարդ՝ Կաստամոնուում, 14 մարդ՝ Սինոպում և մեկ մարդ՝ Բարտինում)», - ասված է նախարարության հայտարարության մեջ:
Յոթ մարդ մնում է հիվանդանոցներում:
Ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած շրջանները բնական աղետի գոտի է հայտարարել: Այնտեղ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում, ըստ Էրդողանի, ներգրավված է ավելի քան 4600 մարդ և ավելի քան 1000 միավոր սարքավորում: