Ինչու՞ է պետք «Սպուտնիկ»-ի և AstraZeneca-ի հիբրիդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAif.ru-ն գրում է, որ Առողջապահության նախարարությունը մտածում է կոմբինացնել «Սպուտնիկ»-ն ու AstraZeneca-ն: Ինչու՞ է դա պետք:
Այդ հարցին պատասխանել է Ռուսաստանի Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի երեխաների ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Իվան Կոնովալովը. «Այս երկու պատվաստանյութերի համակցված ազդեցության կլինիկական ուսումնասիրությունը Ռուսաստանում իսկապես սկսվել է: Համաճարակի ժամանակ նոր արդյունավետ և անվտանգ պատվաստանյութերի մշակումն ու առաջացումը շատ հրատապ է:
Բայց ամենակարևորը այդ թեստերը չափազանց կարևոր են այն երկրների համար, որոնք չունեն իրենց պատվաստանյութերը կամ որոնցում դրանք արտադրվում են միայն լիցենզիայով: Սա կօգնի ապահովել պատվաստանյութերի ավելի արդար բաշխումը նման երկրների միջև: Այս նպատակին հասնելու համար գոյություն ունի նույնիսկ COVAX համաշխարհային նախաձեռնություն, որն ուղղված է COVID-19 պատվաստանյութերի հավասար հասանելիության ապահովմանը: Կօգտագործվի՞ համակցված պատվաստանյութը Ռուսաստանում: Դա միանգամայն հնարավոր է, բայց միայն բոլոր թեստերն անցնելուց և պաշտոնական գրանցումից հետո»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը