Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին իր ապագան առայժմ ԱՄՆ-ի հետ է կապում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Ապագա կա» կարգախոսով հանդես եկած եւ խորհրդարանում մեծամասնություն կազմած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի ավագ որդին, ինչպես ասում է հենց ինքը՝ Արսենյանը, իր կյանքն ու գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ի հետ:

Բաբկեն Արսենյանը 2018-ի սեպտեմբերին ընկերություններ է հիմնել Լոս Անջելեսում, սակայն հայրն ասում է, թե որդու տնտեսական գործունեության մանրամասներին չի տիրապետում: Ըստ Գ. Արսենյանի՝ որդին ԱՄՆ է տեղափոխվել զինծառայությունից եւ ամուսնանալուց (2016 թ.) հետո. կինը ԱՄՆ քաղաքացի է, Միացյալ Նահանգներում են ծնվել նաեւ պատգամավորի 2 թոռնուհիները:

«Դա Բաբկենի անձնական որոշումն է: Որոշեց իր կենսագործունեությունը շարունակել Միացյալ Նահանգներում, եւ կարծում եմ, որ հաջողությամբ է ընթանում իր՝ ԱՄՆ-ում տեղայնացվելու գործը: Իր կյանքի մոտակա հատվածը, գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ում իրականացվող պրոցեսների հետ»,- «Հետքի» լրագրողին հայտնել է Գուրգեն Արսենյանը:

2018-ի սեպտեմբերի 13-ին Լոս Անջելեսի Էնսինո (Encino) թաղամասում Ջուլիետա Ուշակյանը, ով Բաբկեն Արսենյանի կինն է, գրանցել է «Arsn Enterprises» կորպորացիան: Արսենյանն է կազմակերպության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, նաեւ՝ քարտուղարը: Կորպորացիայի 2 տնօրենները ամուսիններն են: «Arsn Enterprises»-ի գործունեության տեսակը փաստաթղթերում նշված է «բիզնեսի կառավարում»:    

Հիմնադրումից օրեր անց՝ սեպտեմբերի 17-ին, նույն հասցեում (գրասենյակային տարածք է) Ջ. Ուշակյանը գրանցել է «Joushaki» կորպորացիան: Սրա գործադիր ու ֆինանսական ղեկավարը եւ քարտուղարը կրկին Բ. Արսենյանն է, ամուսինները կորպորացիայի տնօրեններն են: Գործունեության տեսակը նշված է «ներկրում, արտահանում, մանրածախ առեւտուր»:

Սրանք Բաբկեն Արսենյանի արտասահմանյան միակ ընկերությունները չեն: 2016-ի նոյեմբերին նա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հիմնել է «Arsenian Investments» ՍՊԸ-ն, որի գործունեության ոլորտ են նշված առեւտուրն ու ծառայությունները: Պատգամավորի որդին 10 հազ. կրոն կապիտալով ընկերության միակ տնօրենն ու սեփականատերն է: «Arsenian Investments»-ի գրանցման հասցեն «հայկական» է, այստեղ հայ սեփականատերերի պատկանող մի շարք ընկերություններ են գրանցված, որոնցից մեկին նախկինում անդրադարձել ենք:

Բայց սա էլ ամենը չէ: Բաբկեն Արսենյանը Լոս Անջելեսի մեկ այլ թաղամասում՝ Ստուդիո Սիթիում (Studio City), ԱՁ է գրանցել, որը նախորդ տարվա հունիսին կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերից մեկի (Paycheck Protection Program – աշխատավարձի պաշտպանության ծրագիր) շրջանակներում 20 հազ. դոլար վարկ է ստացել տեղական «Umpqua Bank»-ից: Այն նախատեսվել է 1 հոգու աշխատավարձ վճարելու համար: Ըստ ամենայնի, խոսքը հենց իր՝ անհատ ձեռներեց Բաբկեն Արսենյանի մասին է:

Բացի դրանից՝ տակավին վերջերս՝ օգոստոսի 5-ին, Բաբկեն Արսենյանը միանգամից 5 կորպորացիա է հիմնել, որոնք զբաղվում են հոսպիսային եւ տնային խնամքի ծառայությունների մատուցմամբ: Դրանցից մեկի՝ «Avicenna Hospice Care»-ի հասցեն Էնսինոյում է, այն նույն գրասենյակային շենքում, որտեղ գործում են «Arsn Enterprises» եւ «Joushaki» ընկերությունները: Մյուս չորսը Ստուդիո Սիթի թաղամասում են, մի բնակարանում, որը ներկայացված է նաեւ Բ. Արսենյանի կոնտակտային հասցե: Այդ կորպորացիաներն են՝ «Graceful Nursing Hospice Care», «Graceful Nursing Home Health Care», «Graceful Hands Home Health Care» եւ «Graceful Hands Hospice Care»: Նշված բոլոր ընկերությունների գործադիր ու ֆինանսական ղեկավարը, քարտուղարը եւ տնօրենը Բաբկեն Արսենյանն է: Նկատենք, որ վերջինս ՀՀ քաղաքացի է, ունի Երեւանի գրանցում:

Կարելի է ասել, որ որդին գնացել է հոր՝ Գուրգեն Արսենյանի հետքերով, ով եւս ժամանակին բիզնես հետաքրքրություններ ուներ ԱՄՆ-ում:

1996-ի հոկտեմբերի 1-ին Լոս Անջելեսի Վան Նայս (Van Nuys) թաղամասում հիմնադրվել էր «Alarco Trading» կորպորացիան, որի գործակալը (անձ, որը զբաղվում է ընկերության թղթաբանությամբ) Գուրգեն Արսենյանն էր: Դատելով անվանումից՝ ընկերությունն զբաղվել է առեւտրով: Այդուհանդերձ, 2000 թ. հարկային մարմինը կասեցրել է «Alarco Trading»-ի գրանցումը (FTB suspended), քանի որ վերջինս թերացել է հարկային պարտավորությունների կատարման մեջ:

1999-ի փետրվարի 2-ին էլ Գ. Արսենյանի գործընկեր Բորիս Արությունովը (Վան Նայսից) գրանցել է «Guapa Food Industries» ՍՊԸ-ն: Չնայած ընկերության մասնակիցների՝ Արությունովի ու Արսենյանի հասցեն եղել է Վան Նայսում, որպես ՍՊԸ-ի գործունեության հասցե նշվել է Կալիֆոռնիա նահանգի Կարսոն (Carson) քաղաքը: Գործունեության տեսակը եղել է սննդի արտադրությունն ու մատակարարումը: 2000 թ. դեկտեմբերին ընկերությունը փոխել է անունը՝ դառնալով «Absolute Foods»: ՍՊԸ-ի տնօրենը եղել է Բ. Արությունովը: Բայց այս ընկերության գործունեությունը եւս կասեցվել է (SOS/FTB suspended), ընդ որում՝ թե՛ նահանգի պետքարտուղարի (նահանգային պաշտոնյա, որը, ի թիվս այլ պարտականությունների, պահում է ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերը), թե՛ հարկային մարմնի կողմից, քանի որ ՍՊԸ-ն չի կատարել իր պարտավորությունները նրանց առաջ:     

«ԱՄՆ-ում 1990-ականների վերջերին իմ հիմնադրած ընկերության արդյունքներն անբավարար էին (ըստ էության, նկատի ունի «Absolute Foods» ՍՊԸ-ն – հեղ.), որովհետեւ ես չէի զբաղվում կառավարմամբ,- մեր լրագրողի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը,- ամերիկյան գործընկերոջ ղեկավարման արդյունքում ունեցանք ոչ հաջող ավարտ: Ընկերությունը փակվեց, ու դրա ֆինանսատնտեսական գործունեությունը որպես այդպիսին բացասական էր»:

Ինչ վերաբերում է ամերիկյան բիզնեսի վերաբերյալ իր ներկա հետաքրքություններին, Արսենյանն ասել է. «Իմ հետաքրքությունը ամերիկյան համակարգերի նկատմամբ այս պահին սահմանափակվում է ֆինանսական ռեսուրսների որոշակի ներդրմամբ ամերիկյան ֆոնդային բորսաներում գնանշվող ընկերությունների արժեթղթերի մեջ»:

ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ պատգամավորի թեկնածու Գուրգեն Արսենյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ բաժնեմաս է հայտարարագրել 7 ընկերություններում: Ըստ այդմ՝ նա 100 տոկոսի բաժնետեր է «Արսօյլ», «Յունիքորն Ֆլորա», «Յունիքորն Փրինթ», «Յունիքորն Քոնսթրաքշըն» եւ «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ-ներում, նաեւ միանձնյա փայատեր է «Յունիքորն Սերվիս» ՍՊԸ-ում: Բացի սրանցից՝ պաշտոնյան 13 տոկոս փայ ունի «Վկրեդիտ 24» ՍՊԸ-ում եւ 51 տոկոս փայ՝ «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ում:

Գ. Արսենյանի հայտարարագրած մնացած ունեցվածքի եւ եկամուտների մասին կարող եք կարդալ այստեղ

WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса
Самое популярное