Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքում՝
Օգոստոսի 16-ին, 21-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին, 20-21-ին` կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
