Ինչպիսի՞ն է իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանային մի շարք համայնքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmDaily.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի գյուղապետ Սիմա Չիտչյանը տեղեկացրեց, որ իրավիճակը հանգիստ է ու կայուն: Ադրբեջանցիներն իրենց հանգիստ են պահում, սադրանքներ դեռև չեն ձեռնարկել՝ հավաստիացրեց Չիտչյանը:
Ադրբեջանցիներն իրենց հանդարտ են պահում նաև Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյուղերում:
Հիշեցնենք, որ Տեղ համայնքը 44-օրյա պատրազմի հետևանքով սահմանամերձ դարձած ու ադրբեջանցիների հետ ամենաշատ ահմանն ունեցող համայնքներից մեկն է:
Արարատի մարզի Երաս գյուղի գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ասաց, որ չի կարող սահմանից որևէ տեղեկատվություն տալ և խորհուրդ տվեց դիմել Պաշտպանության նախարարությանն, այնինչ մենք փորձում էինք ընդամենը հասանալ, թե ինչպես է իրավիճակը Երասխում: