Գիտնականները պատմել են կորոնավիրուսի մահացու վտանգի մասին դեռահասների համար»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ գիտնականները խոսել են դեռահասների համար կորոնավիրուսի մահացու վտանգի մասին և ասել, որ չպատվաստված երեխաները հիվանդության ընթացքում 21 անգամ ավելի հաճախ են տառապում սրտի բորբոքումներից, քան իրենց պատվաստված հասակակիցները,: Այդ գրել է Daily Mail- ը:
Նախկինում բժիշկները նախազգուշացրել էին, որ Pfizer կամ Moderna պատվաստանյութեր ստանալուց հետո որոշ երիտասարդներ ունեն սրտի բորբոքման կողմնակի բարդություններ: Դրա պատճառով երիտասարդները սկսել էին հետաձգել պատվաստումները կամ չեն համարձակվել պատվաստել: Այնուամենայնիվ, բժիշկները նշել էին, որ կորոնավիրուսի երկար ընթացքի դեպքում դեռահասները նույնպես տառապում են սրտանոթային համակարգի խնդիրներից:
Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի Case University Western Reserve շրջանի գիտնականները վերլուծել են 12-ից 17 տարեկան COVID-19-ով հիվանդների և պատվաստանյութ ստացածների տվյալները: Նրանք պարզել են, որ սրտի բորբոքումը, որը նաև հայտնի է միոկարդիտ անվանմամաբ, վիրուսի ազդեցությունից հետո վեց անգամ ավելի տարածված է չպատվաստված տղաների և քսանմեկ անգամ ավելի հաճախ չպատվաստված աղջիկների մոտ, քան իրենց պատվաստված հասակակիցների մոտ է: Այս պայմաններում, ըստ բժիշկ Մենդել Սինգերի, պատվաստումներն ավելի անվտանգ տարբերակ են երևում: Բորբոքված սիրտը չի կարող արյունը հստակ մղել, և այդ վիճակը առաջացնում է սրտի անբավարարություն իսկ որոշ դեպքերում նաև հանկարծամահություն: Այս գիտական աշխատանքի ընթացքում գիտնականները վերլուծել են 12 -ից 17 տարեկան 28 հազար հիվանդների տվյալները: Մասնակիցների կեսը հիվանդ է եղել COVID-19- ով, իսկ մյուսը ստացել է պատվաստանյութը: