Բացահայտվել է COVID-19 պատվաստանյութերի նկատմամբ ալերգիայի հավանականությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ COVID-19 պատվաստանյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիաները հազվադեպ են լինում: Այդ հավանականությունը պարզել են Ռուսաստանի ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների ասոցիացիայի փորձագետները, որի մասին գրել է «ՌԻԱ Նովոստի» -ն:
«Ըստ լայնածավալ ուսումնասիրությունների ալերգիկ ռեակցիաների հաճախականությունը տատանվում է կախված պատվաստանյութի տեսակից մեկ միլիոն դոզայի դիմաց 0,65 -ից 1,53 դեպքի սահամններում», - ասված է մասնագետների հրապարակած փաստաթղթում: Նաև պարզաբանվել է, որ կորոնավիրուսի դեմ առկա պատվաստանյութերը չեն պարունակում հավի ձվի սպիտակուց, կովի կաթ, ժելատին, հակաբակտերիալ դեղամիջոցներ, ինչը զգալիորեն նվազեցնում է ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկը:
Միևնույն ժամանակ, փորձագետները հիշեցրել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը խորհուրդ չի տրվում պատվաստանյութերը կազմող բաղադրիչների նկատմամբ նախորդ ծանր ալերգիկ ռեակցիա ունեցող հիվանդներին: Հիվանդները պետք է դիմեն իրենց բժշկի խորհրդին, եթե որևէ այլ մտահոգություն ունեն:
Ավելի վաղ վերակենդանացման բժիշկ, պրոֆեսոր Սերգեյ Ցարենկոն խորհուրդներ էր տվել ալերգիա ունեցող մարդկանց կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ: Ըստ մասնագետի ալերգետիկները պետք է հակահիստամիններ օգտագործեն պատվաստումից առաջ և հետո: Եթե մարդը որոշակի կասկածներ ունի, ապա Ցարենկոն խորհուրդ է տալիս կապվել ալերգոլոգների հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը