Տրոյական ձի Մեծամորի ատամակայանի համար. ամերիկացիները ակտիվանում են էներգետիկայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆeadaily.com-ը գրում է, որ Մեծամորի ատոմակայանում վերանորոգման լայնածավալ աշխատանքների ավարտը, որը նախատեսված է առաջիկա շաբաթների ընթացքում, կերկարաձգի Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ օբյեկտի կյանքը մինչև առնվազն 2026 թվականը: Կարելի է ներկայացնել ապագայի համար երեք հիմնական զարգացման սցենարներ հայկական ատոմակայանի համար: Կամ ատոմակայանը կփակվի, և Հայաստանը կփորձի փոխհատուցել իր էներգետիկ հզորությունը վերականգնվող էներգիայի օգնությամբ, կամ ատոմակայանի կյանքը կերկարաձգվի ևս մի քանի տարով, կամ Հայաստանում կստեղծվի նոր ատոմակայան: Վերջին սցենարը երկրի համար առավել նախընտրելի է, սակայն դրա իրականացման համար դեռ անհրաժեշտ է ֆինանսավորում գտնել, և հենց այդ աղբյուրն է կանխորոշելու տեխնոլոգիական լուծումները: Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալությունը վաղուց է առաջ մղում Հայաստանում ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների օգտագործման ծրագիրը, և ինչքան մոտենա 2026 թվականը, կարծես թե, ճնշումների ավելացման հետ մեկտեղ Հայաստանի իշխանությունների սեղանին ավելի ու ավելի կոշտ է դրվելու ռուսական ռեակտորով ատոմակայանը փակելու հարցը: Բանն այն է, որ մտնելով Հայաստանի էներգիայի արտադրության ատոմային հատված ամերիկացիները փաստացի կստանան վերահսկողություն երկրի էներգետիկ հատվածի մեծ մասի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը