Վարանդայում ևս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից:
Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից:
Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն: