Ես փողերը չեմ վերցրել… Կինը հայտնաբերել է լոգարանում կախված ամուսնուն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ![Ես փողերը չեմ վերցրել… Կինը հայտնաբերել է լոգարանում կախված ամուսնուն](/timthumb.php?src=/disc/15-12-16/7e85c099f10998191c5a1a3e378a9ed3.jpg&w=780)
Երեկ Գորիսում ինքնասպանության դեպք է գրանցվել. կինն ամուսնուն հայտնաբերել է լոգարանում կախված վիճակում:
Մեր տեղեկություներով՝ 39-ամյա տղամարդու կինը, աշխատանքից վերադառնալով, նրան հայտնաբերել է կախված վիճակում:
Ապրանքների առք ու վաճառքով զբաղվող տղամարդու գործերն այնքան էլ հաջող չեն ընթացել և ինքնասպանություն գործելուց առաջ երկտող է թողել՝ հետևյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ ինձ ների… ես փողերը չեմ վերցրել, ուղղակի միշտ տակ եմ տվել...»:
Գրառման մեջ նա նաև հայտնել է, թե որտեղ իրեն հուղարկավորեն:
Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»