Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքանո՞վ են գեներալներն անկեղծ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին ՀՀ զինված ուժերում ևս մի քանի պաշտոնանկում եղավ: Մասնավորապես, օգոստոսի 6-ին զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գևորգյանը, օգոստոսի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ Վալերիկ Քոչարյանը:

Հուլիսի 7-ին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից իշխանություններն ազատեցին Գրիգորի Խաչատուրովին: Իրականում որոշում էր կայացվել չերկարացնել նրա պայմանագիրը:

Հունիսի 24-ին պաշտոններից զրկվել էին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը:

Ավելի վաղ պաշտոնազրկվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից փետրվարի 24-ին գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ազատվեց մի ծիծաղի պատճառով, իսկ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը սրա արդյունքում սկսված գործընթացի ֆոնին՝ «իրավունքի ուժով»:

Զբաղեցրած պաշտոններից այս ազատումները համացանցում և մեդիահարթակում շատերը միանշանակորեն կապում են փետրվարի 25-ի ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարության տակ ստորագրելու հետ: Մինչդեռ դա այդպես չէ ընդհանուր համատեքստում, ինչը հաստատեցին նաև այսօրվա կադրային որոշումները ՀՀ զինված ուժերում:

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Մարտիկյանը չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ:

Ավելին, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի կարգավիճակում գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, և այսօր ՀՀ նախագահի հրամանագրով նա ազատվել է նշված կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Նա իր կեցվածքով իրականում Նիկոլ Փաշինյանին ընդդեմ չէ, եթե չասենք՝ հակառակը:

Փետրվարյան հայտնի հայտարարության տակ ստորագրածների մեջ էլի կան այդպիսիք: Չմոռանանք, որ միայն գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր իր անունից և առանձին շարունակել պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը չներվեց: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել էին, որ Գրիգորի Խաչատուրովի ղեկավարությամբ 3-րդ բանակային կորպուսը միակն էր, որ, ըստ էության, չէր ենթարկվում Փաշինյանին: Իսկ դա լինում էր, երբ տարածքային և ինքնիշխանության զիջումների հարց էր լինում: Իհարկե, Փաշինյանի ռազմաքաղաքականությունից դժգոհ և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին իրապես աջակցած էլի մեկ-երկու զինվորական կարելի է գտնել, բայց, ընդհանուր առմամբ, պարզից էլ պարզ էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին ստորագրությամբ համաձայնած գեներալները և բարձրաստիճան զինվորականները գործել են սեփական կարիերան պաշտպանելու նպատակից ելնելով, որովհետև այդ պահին իրենց թվացել է, որ Օնիկ Գասպարյանը հաղթելու է: Բայց երբ հասկացան, որ հաղթելու է «իրավունքի ուժը», սկսեցին համակերպվել իրավիճակին: Եվ այսօր որոշ պաշտոնազրկվածներ և այս ճանապարհին կանգնածներ պիտի լոյալ պահեն իրենց, որ հանկարծ քրեական գործեր չհարուցվեն, ինչը միանգամայն հնարավոր է, հիմքեր կգտնվեն (եթե չկան դեռ), ինչպես պատերազմի օրերին պարգևատրումների համար է գտնվել:

Ում պարագայում էլ քր. գործ կա արդեն, պետք է լոյալ վարք դրսևորեն, որ չլինի անցանկալի հանգուցալուծում, ինչը վերաբերում է, օրինակ, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, ով, ի դեպ, չէր ստորագրել հայտարարության տակ հենց սրանից ելնելով:

Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերի փետրվարի 25-ի հայտարարությանը, դրա նպատակահարմարությանը, հնարավոր հետևանքներին, այդ ֆոնին ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանից սպասելիքներին, նրան հասցեագրված մեղադրանքներին, ապա դա բացարձակ ռազմական հեղաշրջման փորձ չէր, ինչպես այսօր հերթական անգամ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, քանի որ այն ի պատասխան զինված ուժերի դեմ այլևս ոչ հանդուրժելի գրոհների էր, երկրորդ՝ անվտանգային խնդիր էր դրված, երրորդ՝ ի սկզբանե Օնիկ Գասպարյանը նպատակ չի ունեցել ռազմական հեղաշրջման՝ տանկերի կիրառմամբ: Անդրանիկ Քոչարյանն ինքն էլ, ըստ էության, հաստատեց սա՝ հակասելով իր իսկ խոսքին, երբ նշեց, որ հայտարարության տակ ստորագրած կորպուսի հրամանատարները իրենց ենթականերին համապատասխան հրահանգ չեն տվել:

«Բոլոր կորպուսի հրամանատարները, որոնք էդպիսի կոչով էին հանդես եկել, ըստ էության, մեր երկրի դեմ նման քայլ, առաջարկ չեն արել»,- ասել է Քոչարյանը:

Այսինքն, բանակը հայտարարություն արեց և պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ համաձայն չէ նրա վարած քաղաքականության հետ, և սպասեց, որ մնացածն օգտագործվեր ընդդիմության կողմից, որն իր հերթին՝ մեղադրեց ԳՇ-ին այլ կտրուկ քայլերի չգնալու մեջ, մինչդեռ, ըստ էության, քաղաքականությունից հեռու Օնիկ Գասպարյանը գուցե ուշ, բայց հաշվարկել էր, որ կտրուկ քայլերի դեպքում «հանցագործության» տակ է մնալու: Գուցե ոչ միանգամից, բայց զգացել էր, որ իր այդ նախաձեռնած պայքարում մենակ է մնացել, և հեռանալն էլ, թերևս, այս պատճառով էր:

Ի վերջո, եթե այդ գեներալները ցանկանում էին ճգնաժամ ստեղծել, կարող էին միասնաբար զորացրման դիմում գրել: Իսկ հայտարարությունը այն միակ քայլն էր, որը ի սկզբանե նախատեսել էր Գասպարյանը: Իսկ զինված ուժերում պաշտոնանկությունները շարունակվելու են՝ անկախ փետրվարյան հայտարարության տակ ստորագրելուց և չստորագրելուց: ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը խաղի իր կանոններն է սահմանում:

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное