Ռուսական «Դիօքսիդ» ընկերությունը Հայաստան է արտահանել հեղուկ արգոնի գազաֆիկատոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmadeinrussia.ru-ն գրում է, որ բարձր տեխնոլոգիական կրիոգեն, ածխածնի երկօքսիդի սարքավորումներ և տեխնիկական գազեր արտադրող ռուսաստանյան «Դիօքսիդ» ընկերությունը Հայաստանում գործող «Ռուսալ Արմենալ» գործարանին է մատակարարել կրիոգեն գազաֆիկացնող սարք: Այդ մասին գրել է ընկերության կայքը: «Ռուսալ Արմենալ» ձեռնարկությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է և հանդիսանում է աշխարհում ամենաժամանակակից և տեխնոլոգիապես զարգացած գործարաններից մեկը:
«Մոտ ապագայում գործարանը նախատեսում է բացել նոր արտադրական գիծ, որը պահանջում է ալյումինի հետ աշխատելու սարքավորումների պարկի ընդլայնում: Այդ պատճառով արգոնի համար կրիոգեն գազաֆիկացնող սարքեր ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել», - ասված է հաղորդագրության մեջ:
Գազաֆիկատորը կօգտագործվի որպես եռակցման համար օգտագործվող արգոնի ստացման աղբյուր: Ընկերությունը բացատրել է, որ ալյումինի եռակցման խնդիրն այն է, որ դրա մակերեսին կա բավականաչափ ուժեղ իներտ օքսիդային թաղանթ, որը թույլ չի տալիս օգտագործել եռակցման այլ մեթոդներ: Հետևաբար, արգոնով եռակցումը ամուր միացում ստանալու միակ միջոցն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը