Դեռ երբեք Ռուսաստանը այսքան բացհայատ կերպով չէր արտահայտել իր դժգոհությունը Իլհամ Ալիևից. ի՞նչն է ջղայնացրել Մոսկվային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին մեկնաբանել է Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունները «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում, որից հետո մեծ սկանդալ է բռնկվել:
Հաջիբեյլին իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. «Վլադիմիր Ժիրինովսկու ելույթի ամենակարևոր թեզերը, որոնք վրդովեցրել են ադրբեջանական իշխանություններին և հասցրել են Ռուսաստանին նոտա տալուն հետևյալներն են.
- Ադրբեջանում բռնապետական ռեժիմ է:
- Ադրբեջանում կա ուժեղ ընդդիմություն:
- Եթե Բայդենը ցանկանա, նա երկու շաբաթվա ընթացքում կհեռացնի Իլհամ Ալիևին:
- Իլհամ Ալիևին իշխանության ղեկին կարող է պահել միայն Ռուսաստանը:
Երբեք Ռուսաստանը այսքան բացահայտ չի արտահայտել իր դժգոհությունը Իլհամ Ալիևից: Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ հարաբերությունները դառնում են այդքան լարված: Օղակը նեղանում է: Այն բանից հետո, երբ ԵՄ -ն մեծապես լուծեց Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի խնդիրը, այժմ կենտրոնացել է Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի վրա: Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին լուրջ աշխատանք է կատարել, ի տարբերություն Ադրբեջանի՝ Եվրամիության հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության պայմանագիր: Երկու անգամ անընդմեջ Հայաստանում անց են կացվել եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ: Այսինքն որոշակիորեն չեզոքացնելով ռուսական գործոնը այդ երկրի հետ հարցերը արագ կլուծվեն: Բելառուսի մասով ներկայումս լուրջ գործընթաց է ընթանում: Ժողովրդավարության պատմության մեջ առաջին անգամ միասնական «Արևմուտքը» նախաձեռնել է բռնապետի խաղաղ վռնդման գործընթաց: Բայդենի կողմից Սպիտակ տանը Սվետլանա Տիխանովսկայայի վերջին ընդունելությունը նշան է նրա, որ գործընթացը մոտենում է ավարտին: Ադրբեջանը պետք է հնարավորինս շուտ կատարի իր ընտրությունը: Կա՛մ ՀԱՊԿ -ը, որին վերջերս հրաժարվել է միանալ Ուզբեկստանը, կա՛մ Եվրամիությունը: Ադրբեջանի իշխանությունները, որոնք սովոր են անընդհատ «այո» ասելուն, ապա իրենց խոստումները չկատարելուն, շատ քիչ ժամանակ ունեն մտածելու համար: Ամենայն հավանականությամբ, դատելով Ռուսաստանի ճնշումից հենց դա է զայրացնում Ռուսաստանին»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը