Ադրբեջանի պաշտպանության նախարարը շրջայց է կատարել Քարվաճառում կառուցվող զորավարժարանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի (Քարվաճառ) շրջան և ուսումնասիրել այնտեղ կառուցվող ուսումնական զորավարժարանը:
Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչությանը, զորավարժարանը կառուցվում է բարձրլեռնային և դժվարհասանելի վայրերում տեղակայված զորամասերի անձնակազմերի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:
Զորքերի վերապատրաստման ծրագրի համաձայն՝ զորավարժարանում ուսումնամարզանքներ կանցկացվեն, որոնք ուղղված կլինեն տեղանքին հարմարեցված մարտեր մղելու ունակության զարգացմանը: