Սիվկովը նշել է Ռուսաստանի վրա հարձակման արդյունավետ ուղղությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfosmi.net-ը գրում է, որ Ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի կարծիքով, ՆԱՏՕ -ն Ռուսաստանի վրա հարձակման դեպքում, ամենայն հավանականությամբ, կնախընտրի օգտագործել հարավ -արևմտյան ուղղությունը հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այստեղ են առաջանում սադրանքների մի շարք պատճառներ: Այսպիսով, իրավիճակը դեռ բավականին լարված է Դոնբասում, իսկ Թուրքիան անընդհատ դրդում է Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղը ինչպես նաև Հայաստանի մի մասը գրավելու համար: Պետք չէ մոռանալ նաև Մերձդնեստրի մասին, որի տարածքը կարող է ենթարկվել հարձակման, հատկապես Մոլդովայում եվրոպամետ ուժերի իշխանության գալուց հետո: Այսպիսով, եթե կատարվի ՆԱՏՕ -ի ծրագիրը, Ռուսաստանը ստիպված կլինի միաժամանակ պաշտպանել Հայաստանն ու Մերձդնեստրը, ինչպես նաև Դոնբասը, և, հետևաբար, Հյուսիսատլանտյան դաշինքի կարծիքով, պետք չէ վախենալ որևէ լուրջ դիմադրությունից, ինչը հանդիսանում է Արևմուտքի բավականին լուրջ սխալը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը