Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուրկինա Ֆասո՝ Անկախության օր, Իրան՝ Մարդու իրավունքների պաշտպանության իսլամական օր, Խորվաթիա՝ Հաղթանակի և հայրենիքի երախտագիտության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1738 – ծնվել է գրող Աստվածատուր Բաբիկյանը։

1904 - ծնվել է գրականագետ Նորայր Դաբաղյանը։

1904 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ Սուրեն Ավչյանը:

1905 – ծնվել է խորհրդահայ հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանը։

1920 – Հաճնի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցել են թուրքական դիրքերին, ոչնչացրել մի ամբողջ դասակ և գրաված ծանր հրանոթը տեղափոխել են Հաճնի հրապարակ և դրանով կրակ բացել թուրքերի վրա:

1932 – ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

1955 – վախճանվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։

1969 – ծնվել է հանրահայտ երգչուհի Նունե Եսայանը։

1974 - ծնվել է բանաստեղծ Նաիրա Համբարձումյանը։

1974 – ծնվել է ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

2000 - վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր և խմբավար էմին Խաչատրյանը։

2005 - սկսվել է ռուսաստանյան տեխնիկայի դուրսբերումը հայաբնակ Ջավախքում գտնվող ռուսական ռազմակայանից՝ 12 մեքենա է դուրս  եկել Ախալքալակի 62-րդ ռազմակայանից և ուղևորվել դեպի Ռուսաստան:

2006 - վնասվել է Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ Հայաստանի ինտերնետային կապն ապահովող մալուխը, ինչի արդյունքում գրեթե ողջ Հայաստանը անորոշ ժամանակով զրկվել է ինտերնետային կապից: 

2009 - Երևանի պատմության թանգարանում բացվել է հին Երևանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

2014 – վախճանվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը։

2019 - Ստեփանակերտում մեկնարկել են համահայկական 7-րդ խաղերը, մինչ այդ տեղի է ունեցել ազգային միասնականությունը խորհրդանշող համահայկական հանարահավաք վարչապետի գլխավորությամբ։

2020 - Ամուլսարում դրությունը շարունակել մնալ լարված։ Ջերմուկցիների, բնապահպանների, ոստիկանների, «Լիդիան Արմենիայի» պահնորդների ժամեր տևած վիճաբանությունից հետո բերման է ենթարկվել 14 մարդ, որոնցից 4-ը՝ պահնորդ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1420 - չեխական տաբորիտները ներկայացրել են իրենց ծրագիրը («12 փարիզյան հոդված»), որը պահանջում էր շռայլության և չարության ոչնչացում և սրբապատկերների փառաբանման արգելք։

1540 – ծնվել է հոլանդացի կրոնաբան և բանասեր Ժոզեֆ Սկալիգերը։

1716 – Ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախել են Օսմանյան Թուրքիայի բանակին։

1772 - տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի առաջին բաժանումը Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։

1844 – ծնվել է ռուս նկարիչ Իլյա Ռեպինը։

1850 – ծնվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը:

1884 - Նյու Յորքի Բեդլոուի կղզում տեղադրվել է Ազատության արձանի հիմնաքարը։

1890 - Բրիտանիան համաձայնվել է Մադագասկարը ընդունել Ֆրանսիայի սեփականություն։

1891 - ստեղծվել են առաջին ճանապարհային չեկերը («American Express»)։

1895 – վախճանվել է գերմանացի մարքսիստ փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը։

1914 - ԱՄՆ-ի Կլիվլենդ քաղաքում տեղադրվել են առաջին էլեկտրական լուսացույցերը։

1930 – ծնվել է ամերիկացի տիեզերագնաց, Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը հանդիսացող Նիլ Արմսթրոնգը։

1939 - Խալխին-Գոլի շրջանում տեղի ունեցած ճակատամարտում ռուս օդաչու Միխաիլ Յույկինը աշխարհում առաջին անգամ այրվող ինքնաթիռը ուղղել է դեպի հակառակորդի ցամաքային նշանակետ։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Օդեսայի հերոսական պաշտպանությունը ֆաշիստական զորքերից։

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացվել է առաջին հաղթանակի հրավառությունը 12 համազարկով 124 հրանոթից։

1953 - ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկ փորձադաշտում պայթեցվել է առաջին խորհրդային ջրածնային ռումբը՝ РДС-6с-ն։

1962 – վախճանվել է ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն։

1964 - Վիետնամի պատերազմում Միացյալ Նահանգների ավիաուժը առաջին անգամ ռմբակոծել է Հյուսիսային Վիետնամը։

1967 – Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբը թողարկել է իր առաջին ալբոմը` The Piper at the Gates of Dawn-ը:

1968 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, իրավաբան Մարին Լը Պենը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

1980 - Բելգիան լեզվական հատկանիշով բաժանվել է երեք գավառների։

1987 —վախճանվել է թատրոնի և կինոյի հանրահայտ խորհրդային դերասան Անատոլի Պապանովը։

1994 —Կուբայի մայրաքաղաք Հավանայում սկսվել են փողոցային բողոքի ակցիաներ ընդդեմ Կաստրոյի ռեժիմի։

2010 - Չիլիի ածխահանքում 700 մ խորության վրա փակվել և 69 օր են անց կացրել 33 ածխահատ։

2016 —Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո-դե-ժանեյրոյում բացվել են 29-րդ օլիմպիկան խաղերը։

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное