Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման կադրերի հետ արդյո՞ք ապագա կա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող, ամենախայտառակ ձևով ձախողված ու ամեն ինչ տապալած կառավարության գործունեությունը դեռևս շարունակվում է։ Հայաստանում վարչապետի պարտականությունները շարունակում է կատարել Նիկոլ Փաշինյանը։ Այս ամենի  մեջ ամբողջ աբսուրդն այն է, որ երկիրը շարունակելու է գլխավորել այն նույն մարդը, ով երկիրը հասցրել է այս վիճակին, սարսափելի ցավ ու տառապանք է պատճառել, հազարավոր զոհերի ու կորուստների պատճառ է դարձել, երկրի տնտեսությունը անդունդին է հասցրել, կրթական համակարգը ամբողջությամբ տապալել է։ Եվ այդքանից հետո այդ մարդը կրկին պիտի ղեկավարի կառավարությունը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախորդ կառավարությունն ամբողջությամբ ձախողել է երկրի կառավարումը՝ սկսած անվտանգությունից, վերջացրած տնտեսությամբ ու վարած սոցիալական քաղաքականությամբ։ Այլ երկրում նման կառավարությանն ու կառավարության ղեկավարին վաղուց ամենախիստ պատասխանատվության էին ենթարկել։ Բայց մեր երկրում նման մարդուն պիտի վստահվի նոր կառավարության ղեկավարումը։ Դժվար է սրան որևէ անուն տալ։ Տրամաբանությունից դուրս է, որ այդքան ձախողումներից հետո կրկին երկրի ղեկավարումը վստահվի նույն մարդուն։ Սա ուղղակի աբսուրդ է, որի մեջ հիմա մենք գտնվում ենք։ Մարդկային ու տարածքային կորուստներից, սահմանների անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներից զատ, տապալել են ամեն ինչ։ Երկիրը նստած է փլատակների վրա։ Երեք տարում միայն քանդել են ու տեղը ոչինչ չեն կառուցել։

Ծանր վիճակում է գտնվում մեր տնտեսությունը։ Տնտեսության իրական զարգացումների առումով գրեթե առաջընթաց չունենք։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունները Հայաստանում կարողացել են ապահովել միջին տարեկան ընդամենը 1,5-2 տոկոս տնտեսական աճ։ Էապես վատացել է տնտեսության որակը։ Նիկոլ Փաշինյանն՝ իր գլխավորած նախորդ 2 կառավարություններով, ոչ միայն տապալել է երկրի տնտեսական քաղաքականությունը, այլև մեծապես վնասել է այն միջավայրը, որը պիտի նպաստեր տնտեսության զարգացումներին։ Փոխարենը պայմաններ ստեղծելու ներդրումների ներգրավման համար՝ անընդհատ խոչընդոտներ ու խնդիրներ են հարուցել, ձախողել են սկսած ներդրումային ծրագրերը, ստիպել են ներդրողներին հեռանալ երկրից։ Ներդրումների նկատմամբ այսպիսի վերաբերմունքի արդյունք է նաև այն, որ մեր երկիրը զրկվել է դրսից ներդրումներ ներգրավելու հնարավորությունից։ Վերջին տարիներին դրանք միայն նվազել են։ Նվազել են նաև ներքին ներդրումները։ Ու դարձյալ կառավարության և իշխանությունների անպատասխանատու և անտեղյակ գործողությունների պատճառով։ Տեղի-անտեղի հետապնդումներ ու քրեական գործեր են հարուցել՝ ստիպելով մարդկանց ձեռնպահ մնալ տնտեսության մեջ ներդրումներ անելուց։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր կառավարության նման վարքագծի հետևանքով հանել են իրենց բիզնեսները տնտեսությունից ու երկրից։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նախորդ կառավարությունների սոցիալական քաղաքականությունն ավարտվեց նրանով, որ երկրում խորացավ ինչպես աղքատությունը, այնպես էլ սոցիալական բևեռացվածությունը։

Իրենց եկամուտները կրկնապատկեցին ու եռապատկեցին՝ աշխատավարձերի ու պարգևավճարների հաշվին, ձեռք բերեցին գույքեր, նոր սեփականություն, իսկ կենսաթոշակները բավարարվեցին բարձրացնելով ընդամենը 3 հազար դրամով։ Անցած տարվա վերջից երկիրը գտնվում է բարձր գնաճային միջավայրում, առաջին անհրաժեշտության ու լայն սպառման բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են, սրվել են սոցիալական խնդիրները, աճել է աղքատությունը, իսկ իշխանություններին դա կարծես չի էլ վերաբերում՝ պատգամավորների տնտեսական ծախսերն են հնգապատկում, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերն են կրկնապատկում ու եռապատկում, հարկատուների հաշվին չպատճառաբանված ու չտրամաբանված ծախսեր են անում։ Մի կողմից՝ թանկացումների, մյուս կողմից՝ եկամուտների դանդաղ աճի կամ կրճատման հետևանքով հիմա Հայաստանում մարդիկ ավելի վատ են ապրում, քան ապրում էին մի քանի տարի առաջ։ Կյանքը լավանալու փոխարեն՝ մի բան էլ հետ է գնացել։ Այլ ելք չունենելով՝ մարդիկ լքում են երկիրը։ Հայրենադարձության փոխարեն՝ կրկին կանգնած ենք մեծ արտագաղթի ճանապարհին։ Գնում են ոչ միայն աշխատելու նպատակով, այլև ուղղակի արտագաղթում են։ Մարդիկ հեռանում են, որովհետև սեփական երկրում այլևս իրենց անվտանգ ու պաշտպանված չեն զգում, այս իշխանության հետ ապագա չեն տեսնում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունները հաջողացրել են սարսափելի ծանրաբեռնել երկրի պետական պարտքի բեռը։ Նախկիններին էին մեղադրում պարտքեր կուտակելու համար, իրենք մի այլ տեմպով են դա արում։ Երեք տարում պետական պարտքն ավելացրել են շուրջ 30 տոկոսով։ Անվանական արտահայտությամբ այն անցնում է 2,1 մլրդ դոլարի։

Երբևէ չենք ունեցել պարտքի այսպիսի ծանր բեռ, որն ունենք հիմա։ Այն դուրս է եկել բոլոր գրված ու չգրված սահմաններից։ Նախկինում վայնասուն էին բարձրացնում, որ պարտքը մոտեցել է ՀՆԱ 50 տոկոսին։ Անցած տարվա արդյունքներով, այն արդեն անցել է 63,5 տոկոսը, բայց մտադիր չեն դադար տալ։ Պատրաստ են նոր պարտքեր վերցնել։ Նիկոլ Փաշինյանի ու իր ղեկավարած կառավարության ձախողումներն ամենուրեք են։ Իսկ որ ավելի վատ է՝ այդ ձախողումները կործանարար եղան երկրի համար։ Կրթության մակարդակը էապես նվազել է։ Դիմորդների թվի անկումը, քննություններում ցուցաբերած արդունքները ցույց են տալիս, որ նոր սերունդը, չունենալով  կրթական նորմալ հիմք, չի կարող դառնալ մեզ համար ապագայի հուսալի գրավական։ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ընթացքում, ի սկզբանե կատարելով կադրային անհաջող ընտրություն, փոխարինում է էլ ավելի անհաջող մեկով։ Փաշինյանի «կադրերը», չունենալով մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, փորձ երկիրը դարձրել են փորձադաշտ և մեկը մյուսից անհեթեթ, մեկը մյուսից ծիծաղելի օրենքներ և նախագծեր են ընդունում։ Ու դեռ այդ մարդիկ շարունակում են ոչ միայն պաշտոնավարել երկրի ներսում այլ նաև  մեր երկիրը ներկայացնել դրսում։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ դեսպան, ո՞ր տրամաբանությամբ, ի՞նչ գիտելիքների և ինչ փորձառության հաշվին, ԱՄՆ-ի նման երկրում նա պետք է ներկայացնի Հայաստանը։  

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զավեշտալի և սկանդալային հայտարարություններից հետո կշարունակի ղեկավարել մի գերատեսչություն, որն ուղիղ կապ ունի մեր երկրի տնտեսական զարգացման և մարդկանց բարեկեցության ապահովման հետ։ Առողջապահության համակարգն էլ վստահվել է մեկին, ով առհասարակ որևէ կապ չունի առողջապահության հետ։ Եվ առհասարակ Նիկոլ Փաշինյանը իր կադրերի հետ միասին այն  վիճակում է հասցրել երկիրը, որ լավագույն մասնագետներն անգամ չեն կարող ուշքի բերել երկիրը։ Հույս ունենալ, թե այս կառավարությունն իր ապաշնորհ կադրերով կկարողանա փրկել երկիրը առնվազն հիմարություն է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса
Самое популярное